Իրանն Ուկրաինայում պատերազմի համար Ռուսաստանին հարյուրավոր անօդաչուներ է փոխանցել. Associated Press
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը հարյուրավոր իրանական անօդաչու թռչող սարքեր է ձեռք բերել, որոնք կարող են օգտագործվել Ուկրաինայի դեմ պատերազմում: Ըստ արևմտյան հետախուզության պաշտոնյաների՝ այս ամենն արվել է չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին Թեհրանին՝ դրանք չուղարկելու մասին, հայտնում է Associated Press-ը:
Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Ռուսաստանը սկսել է այդ անօդաչուների կիրառումն ուկրաինական թիրախների դեմ, սակայն անօդաչուները, ըստ երևույթին, գործուն են և պատրաստ են օգտագործման, ասել են պաշտոնյաները, որոնք անանունության պայմանով են խոսել:
Աղբյուրը նկատում է, որ իրանական անօդաչունի տրամադրումը նշանավորում է երկարամյա դաշնակիցների միջև ավելի սերտ ռազմական համագործակցության փուլը:
Հայտնի է, որ Ուկրաինան պատրեազմի վեր ամսվա ընթացքում մեծապես օգտագործել է անօդաչու թռչող սարքեր՝ ռուսական թիրախներին հետևելկու և խոցելու համար: Անօդաչուները Կիևին տրամադրել են ԱՄՆ-ն և մյուս գործընկերները, այդ թվում՝ Թուրքիան: