Պուտինը ՌԴ զինված ուժերի անձնակազմը 137 000-ով ավելացնելու հրամանագիր է ստորագրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի հունվարի 1-ից զինված ուժերի անձնակազմը 137 000-ով ավելացնելու մասին, գրում է kommersant.ru-ն։
Ռուսաստանի զինված ուժերի ընդհանուր կազմը հասցվել է 2 039 758-ի։ Լիաժամկետ զինծառայողների թիվը հասցվել է 1 150 628-ի։
2017 թվականի նոյեմբերի 17-ի նախորդ հրամանագրով սահմանվել է, որ ՌԴ զինված ուժերի ընդհանուր կազմը 1 902 758 միավոր է, այդ թվում՝ 1 013 628 զինծառայող։