ՌԴ ՊՆ-ն զորավարժություն է անցկացրել Աբխազիայում՝ ռազմական օբյեկտների վրա հարձակումը հետ մղելու նպատակով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀակաահաբեկչական ստորաբաժանումները վարժանքներ են անցկացրել Աբխազիայի ռուսական ռազմակայանում՝ ռազմական օբյեկտների վրա հակառակորդի կեղծ հարձակումը հետ մղելու համար։ Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Զորավարժությունների սցենարի համաձայն՝ ապօրինի զինված կազմավորումը հարձակվել է բազայի անցակետի վրա՝ ռազմական օբյեկտներ թափանցելու նպատակով։ Ահազանգը հնչեցրել են հակաահաբեկչական խմբի մարտիկները, որոնք մշակել են հարձակվողներին արգելափակելու և վերացնելու գործողությունները։
«Արգելափակման և ամրապնդման ստորաբաժանումների անձնակազմի համար կիրառվել են տարբեր միջոցներ՝ ռազմական օբյեկտներ ապօրինի մուտք գործելու փորձերը հետ մղելու կարգը մշակելու համար։ Մարտականին մոտ իրավիճակ ստեղծելու համար օգտագործվել են զգալի քանակությամբ իմիտացիոն գործիքներ, ոչ մարտական զինամթերք, պայթուցիկ նյութեր և ծուխ»,- ասվում է հաղորդագրության մեջ։