Ադրբեջանն ու Ղազախստանը ռազմավարական հարաբերությունների ամրապնդման մասին հռչակագիր են ստորագրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջինիս նստավայրում քննարկել են ղազախա-ադրբեջանական ռազմավարական գործընկերության առանցքային հարցերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով քաղաքական, առևտրային, տնտեսական, տրանսպորտային, տարանցիկ, մշակութային և հումանիտար համագործակցության ամրապնդմանը։
Բանակցությունների արդյունքում երկու պետությունների ղեկավարները ստորագրել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ Ղազախստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ռազմավարական հարաբերությունների ամրապնդման և դաշնակցային փոխգործակցության խորացման մասին հռչակագիր:
Բացի այդ, ստորագրվել է Թուրքեստան և Շուշի (44-օրյա պատերազմի հետևանքով անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ) քաղաքների միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն: