Թուրքիան Հունաստանին մեղադրել է ՆԱՏՕ-ի` առաքելություն իրականացնող ինքնաթիռներին հետապնդելու մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի պաշտպանության նախարարությունը Հունաստանին մեղադրել է Արևելյան Միջերկրական ծովում ՆԱՏՕ-ի առաքելության ժամանակ իր F-16 կործանիչներին հետապնդելու մեջ, հաղորդում է Kathimerini-ն։
Պաշտպանության աղբյուրները հայտնում են, որ հունական կործանիչները արգելափակել են F-16 ռադարները՝ կանխելու թուրքական ռազմական ինքնաթիռների թռիչքը: Նշվում է, որ այն բանից հետո, երբ Հունաստանը հաստատել է ռազմական ինքնաթիռների ռադարային գրավումը, անհրաժեշտ պատասխան է տրվել և հունական ինքնաթիռները դուրս են բերվել տարածքից։
Ազգային պաշտպանության նախարարությունը միջադեպի մասին տեղեկությունը փոխանցել է Հյուսիսատլանտյան դաշինքին։ Հաղորդվում է նաև, որ Հունաստանի ռազմական կցորդը կանչվել է գրասենյակ՝ բացատրություն տալու համար։
Հունաստանի ԱԳՆ-ն իր հերթին բողոք է հայտնել Անկարային՝ կապված Էգեյան ծովում թուրքական F-16 ինքնաթիռների թռիչքների հետ։ Հրատարակությունը նշել է, որ թուրքական F-16-ի երկու զույգ օգոստոսի 23-ի առավոտյան առանց թռիչքի պլան ներկայացնելու մտել են Աթենքի թռիչքային տեղեկատվական շրջան՝ դրանով իսկ խախտելով ազգային օդային տարածքը։