Ուկրաինան հայտարարել է «առաջին համաշխարհային կիբերպատերազմի» մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի իշխանությունները Լեհաստանի հետ պայմանավորվել են կիբերպաշտպանության ոլորտում փոխըմբռնման շուրջ, հայտարարել է Ուկրաինայի թվային տեղեկատվության նախարար Միխայիլ Ֆեդորովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Նրա խոսքով՝ Կիևն ու Վարշավան հուշագիր են ստորագրել «առաջին համաշխարհային կիբերպատերազմի» ֆոնին։
«Այժմ տեղի է ունենում առաջին համաշխարհային կիբերպատերազմը։ Ջանքերի համատեղումն ու փորձի փոխանակումը տրամաբանական քայլ է այս ոլորտում։ Լեհաստանի հետ մենք ոչ միայն ընդհանուր ֆիզիկական սահման ունենք, այլև ընդհանուր խնդիրներ՝ կիբերտարածությունում»,- ասել է Ֆեդորովը։