Հայտնի է Թուրքիայում նախագահական ընտրությունների օրը. Էրդողանը մասնակցելու է, ընդդիմությունը դեռ թեկնածու չունի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2023 թվականի հունիսի 18-ին, ուրբաթ հայտարարել է երկրի արդարադատության նախարարության ղեկավար Բեքիր Բոզդաղը։
«Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2023 թվականի հունիսի 18-ին: Դրանք կլինեն երկրորդ ընտրությունները, որոնցում կմասնակցի մեր նախագահը (Ռեջեփ Թայիփ Էրդողանը)»,- ասել է նախարարը Miliyet թերթին տված հարցազրույցում։
Թուրքիայում ընդհանուր (նախագահական և խորհրդարանական) ընտրությունները, տեղական օրենսդրության համաձայն, տեղի են ունենում նույն օրը և ի սկզբանե նշանակված էին 2023 թվականի հունիսին։ Իշխող Ժողովրդական դաշինքն ավելի վաղ հայտարարել էր, որ իրենց միասնական թեկնածուն լինելու է գործող նախագահ Էրդողանը։ Ընդդիմությունը՝ ի դեմս վեց կուսակցությունների դաշինքի, դեռ չի նշել իր թեկնածուին։
Ընդդիմությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայի գործող նախագահը չի կարող մասնակցել ընտրություններին, քանի որ սա նրա երրորդ ժամկետն է լինելու։ Արդարադատության նախարարության ղեկավարը բազմիցս ասել է, որ գալիք նախագահական ընտրությունները Էրդողանի համար երկրորդն են լինելու Թուրքիայի՝ 2018 թվականին խորհրդարանական կառավարման ձևից նախագահականի անցնելուց հետո։