Պուտինը կմեկնի Ինդոնեզիա՝ մասնակցելու G20-ի գագաթնաժողովին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է մասնակցել նոյեմբերին Բալիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին, Bloomberg-ին հայտնել է Ինդոնեզիայի ղեկավար Ջոկո Վիդոդոն։
«Նախագահ Պուտինն ինձ ասաց, որ կգա»,- ասել է Ինդոնեզիայի ղեկավարը։ Նրա խոսքով՝ գագաթնաժողով կայցելի նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
G20-ի ղեկավարության գագաթնաժողովը տեղի կունենա Բալիում նոյեմբերի 15-16-ը։ Սկզբում մի շարք արևմտյան երկրներ՝ առաջին հերթին ԱՄՆ-ը և Կանադան, առաջարկում էին Ռուսաստանին ընդհանրապես բացառել G20-ից, սակայն G20-ի մյուս երկրները համաձայն չէին հարցի նման ձևակերպմանը։