Եվրոպայի լիգա․ «Փյունիկն» ու «Շերիֆը» չպարզեցին հաղթողին
ՍՊՈՐՏՖուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆիի առաջին խաղում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆին»։
Խաղից առաջ «Հանրապետականը» հոսանքազրկվել էր, եւ հանդիպումը մեկնարկեց նախատեսվածից մի քանի րոպե ուշ։
Խաղից առաջ 1 րոպե լռությամբ հարգեցին Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում հրդեհի եւ պայթյունի հետեւանքով զոհվածների հիշատակը։
Թիմերը գոլ խփել չկարողացան։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0։ Երեւանյան թիմը մեկ հարված կատարեց դարպասին, հյուրերը ոչ մի հարված չկատարեցին։
Պատասխան հանդիպումը Տիրասպոլում տեղի կունենա օգոստոսի 25-ին։