Դանիայում չեն բացառել, որ կհրաժարվեն վիզա տրամադրել ռուսաստանցիներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴանիայի արտաքին գործերի նախարար Յեբբե Կուֆուդը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է արգելանք սահմանել ՌԴ քաղաքացիներին զբոսաշրջային մուտքի արտոնագիր տրամադրելու հարցում:
Այս մասին պաշտոնյան ասել է TV2 հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է Gazeta.ru-ն:
Կուֆուդի խոսքով, եթե իրենց չհաջողվի ԵՄ անդամ մյուս երկրների հետ ընդհանուր որոշման հանգել, ապա Դանիան կդիտարկի ռուսաստանցիներին տուրիստական վիզա տրամադրելու սահմանափակումների հնարավորությունը:
Հավելենք, որ ԵՄ-ն մտադիր է օգոստոսի 31-ից շենգենյան վիզա չտրամադրել ՌԴ քաղաքացիներին: