Չինաստանը կմասնակցի Ռուսաստանի ամենախոշոր ցամաքային զորավարժություններին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի Ժողովրդաազատագրական բանակը կմասնակցի «Վոստոկ-2022» խոշորագույն հրամանատարաշտաբային ցամաքային զորավարժություններին, որոնք կանցկացվեն օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը Ռուսաստանի տարածքում։
Չինաստանի զինված ուժերի մասնակցությունը հաստատել է ՉԺՀ պաշտպանության նախարարությունը, համապատասխան հայտարարություն է հրապարակվել գերատեսչության պաշտոնական կայքում։
«Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակը շուտով զինվորականների մի մասին կուղարկի Ռուսաստան՝ մասնակցելու «Վոստոկ-2022» զորավարժություններին։ Դրանց կմասնակցեն նաև Հնդկաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Մոնղոլիայի և այլ երկրների զինված ուժերի ստորաբաժանումները», - ասվում է հաղորդագրությունում։
Գերատեսչության մամուլի ծառայությունը նշել է, որ այս որոշումը կապված չէ ներկայիս լարված միջազգային և տարածաշրջանային իրավիճակի հետ։