Թուրքիայում ուժգին երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի արևելքում գտնվող Էլազըգ (նախկին Խարբերդ) Քովանջըլար շրջանում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Այս մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչությունը (AFAD):
Ստացված տվյալների համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 12 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։