Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ծանոթ ու միարժամանակ անհայտ… շարմանկա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շարմանկան հայերեն թարգմանությամբ անվանվում է երգեհոնիկ կամ փողոցային երգեհոն: Այն երաժշտական ստեղծագործություններ արտաբերող մեխանիկական գործիք է։ Շարմանկան մի տեսակ փոքրիկ երգեհոն է  կամ այլ կերպ ասած փողային երաժշտական գործիք առանց ստեղների: Այդ գործիքի մեխանիզմը բավականին պարզ է: Մեղեդու ձայնը հայտնվում է այն ժամանակ, երբ պտտեցվում է բռնակը, որը կոշտ կցված է սռնուն, որի վրա էլ իր հերթին կան փոքրիկ բլթակներ՝ «բռունցքներ», որոնք էլ ստիպում են շարժվել գործիքի ներքին մեխանիզմներին: Իսկ այդ մեխանիզմներն են  լծակները, լեզվակները և ձայնային խողովակները: Միջին հաշվով շարմանկայով կարելի է 6-ից 8 մեղեդի նվագարկել: Այս մեխանիկական գործիքի վրա առաջին անգամ նվագարկված երգերից մեկի շնորհիվ էլ այն ստացել է իր անունը: Իսկ այդ երաժշտական կամպազիցիան կոչվել է «Հրաշալի Քեթրին»:

Ֆրանսերենում այն հնչում է «Charmante Catherine»: Ավելի վաղ Ուկրաինայում և Ռուսաստանում այդ փողոցային երգեհոնը երբեմն ջերմորեն անվանել են էր «Կատերինկա»: Երգեհոնիկի պատմությունը սկսվել է շատ վաղուց: Նման կառուցվածքի գործիքներ հայտնի են եղել նույնիսկ մ.թ.ա. առաջին դարում: Այնուամենայնիվ, համարվում է, որ միայն 17-րդ դարում է այն փողոցային երգեհոնը հորինվել, որը մենք  ճանաչում ենք: Սկզբում դա եղել է գործիք, որի միջոցով երգել են սովորեցրել երգող թռչյուններին: Քանի որ շարմանական  գործնականում պարզ գործիք է և այն նվագարկելու համար հատուկ հմտություններ չեն պահանջում՝ այդ երաժշտական գործիքը շատ արագորեն է գնահատվել թափառական երաժիշտների կողմից և այն սկսել են լայնորեն օգտագործել փողոցներում: Շարմանկայի առաջին մոդելները հնարավորություն են ունեցել նվագարկել  միայն մեկ մեղեդի, սակայն դա արագորեն է ձանձրացնում լսողներին: Ժամանակի ընթացքում փողոցային երաժիշտները եկել են այն եզրակացության, որ սովորելով հասկանալ մեխանիզմները, իրենք առանց օգնության  կարող են ինքնուրույն փոխել մեխանիզմի որոշ տարրեր և ավելացնել այդ գործիքով հնչեցվող մեղեդիների քանակը: Այնուամենայնիվ նշենք, որ  անհայտ է թե ով է առաջինը ստեղծել շարմանկան և հետագայում փոփոխություններ մտցրել դրանց մեջ: Սակայն շարմանկայի պատմությունն ունի մի քանի լեգենդ: Ինչ որ մեկը պնդում է, որ այն հորինվել է 17-րդ դարում Իտալիայում, մյուսները պնդում են, որ հոլանդացիներն են հորինել շարմանկան 500 տարի առաջ: Երկրորդ վարկածի հաստատման վկայություն է 15-րդ դարի վերջի նկարներում այդ գործիքի առկայությանը: Այդ նկարներում առկա են շարմանկայի պատկերներ, բայց քանի որ պատկերները վատ են պահպանված, այն թե իրոք դա այդ գործիքն է պարզելը շատ դժվար է, և, հետևաբար, անհնար է այն օգտագործել որպես ապացույց: Հարկ է նշել, որ Հոլանդիայում 15-րդ դարից ի վեր եղել են զանգվածեղ երաժշտական գործիքներ, որոնք սկզբունքորեն նման են փողոցային երգեհոնինիկին, բայց, ամենայն հավանականությամբ, դրանք այդ երգեհոնիկի նախնիներն են կամ նամանակները, բայց ոչ առաջին մոդելները: Շարմանկայի ամենահին օրինակը, որը պահպանվել և հասել է մեզ ֆրանսիական մոդելն է, որը ստեղծվել է 17-րդ դարի սկզբին: Ռուսաստանում Շարմանկան  հայտնվել է միայն 19-րդ դարի սկզբին: 20-րդ դարում այդ գործիքը արդիականացվել է, ստեղծվել են դրա մի քանի տեսակներ: Մետաղյա և փայտե մխոցները փոխարինվել են ժապավեններով: Ավելին, հայտնվել են շարմանկաներ, որոնք ունեցել են  լեզվակային այնպիսի մեխանիզմներ և տարրեր, որոնք ունակ են ընդհատվող և դողացող հնչյուններ հնչեցնել: Ներկայումս շարմանկան արդեն էկզոտիկ հին երաժշտական գործիք է, որը փոխարինվել է ավելի ժամանակակից սարքերով, որոնք կարող են երաժշտություն նվագարկել: Շատ հազվադեպ կարելի է ինչ որ քաղաքի փողոցում տեսնել շարմանկա նվագողների: Բայց մյուս կողմից, այդ գործիքների նման գործիքներ սկսել են արտադրել և օգտագործել սրճարան-բարերում, ինչպես նաև որպես մանկական խաղալիքները:


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Գեղարքունիքի ոստիկանները թմրանյութ տեղադրելու պահին երկու տղամարդու են ձերբակալվել․ առգրավվել է 44 փաթեթ մարիխուանա«Ռեալ»-ը հայտարարել է կիսապաշտպանի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասինՂրիմի կամրջի վրա hարձակումներին ՌԴ պատասխան գործողությունները շատ ավելի ցավnտ կլինեն. ՊուտինՈսկու գինը սեպտեմբերի 19-ից ի վեր առաջին անգամ նվազել է՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց 3 700 դոլարից ցածրԳազի գնի 10% բարձրացումը կարող է հանգեցնել 0,6% գնաճի․ ԳալստյանԹուրքիայի պատճառով հետաձգվել է Գերմանիայի ԱԳ նախարարի թռիչքը ԵրևանիցՄիջոցներ են հատկացվել TRIPP նախագծի իրականացման շրջանակում նախապատրաստական աշխատանքների համարԺամանակ առ ժամանակ սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի«Սոցիալական փաթեթ» ծրագիրը կդադարեցվի. շահառուները կուտակված գումարները կկարողանան տնօրինել իրենց հայեցողությամբՊատրաստ եմ վերադառնալ բանակ և հարկ եղած դեպքում կռվել Ռուսաստանի դեմ. արքայազն ՀարիՊուտինը, Թրամփը և Սի Ծինփինը խաղաղության մասին հռչակագիր են ընդունելՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների Շենժենում կայացած առաջին եռակողմ հանդիպման արդյունքները նշանակալի պտուղներ կտան ապագայում. Սի ԾինփինԴատարանը 3 ամսով երկարաձգել է Բագրատ Սրբազանի տնային կալանքըUFC-ն պայմանագիր կկնքի Նուրմագոմեդովի եղբոր հետ, նրանց նոր աստղեր են պետք․ ԾառուկյանԻտալական ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել շան հետ. պաշտոնականԲուդապեշտում «Total Chess» մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Ռապորտին, Լևոն Արոնյանը՝ ՄամեդյարովինԻսպանիայի գավաթ․ Ռանոսի դուբլն օգնել է 10 հոգով մնացած «Տեներիֆե»-ին հաղթել «Բադախոս»-ինԿառավարությունը 68 հազար դոլար է հատկացրել Ռուսաստանում անցկացված Հայ մշակույթի օրերի կազմակերպմանըՎան Գոգի «Ծաղկած շագանակենիները» կտավն աճուրդում վաճառվել է 190,4 մլն դոլարովՀաստատվել է կառավարության 2026-2031 թվականների գործողությունների ծրագիրըՄիջոցներ են հատկացվել դպրոցներում երկու դասագրքի ներդրման համարԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներԿյանքից հեռացել է Մարինե Մարինոսյանը«Nissan»-ը Երևանի Սեբաստիա փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնինՓաշինյանի գոռգոռnցը, վիրավnրանքները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի հանդեպ, ոչ թե ուժի, այլ բացառապես սեփական դիրքորոշման խոցելիության վկայությունն են. Արմեն ԱշոտյանՀամեստ տղա էր, ուզում էր շարունակել ծառայությունը․ երեկ կյանքից հեռացած Նարեկը Գավառից էրՎրացի քաղաքագետ. «ԵՄ-ն աշխարհաքաղաքական թզուկ է, և լավագույնը Կրեմլին չզայրացնելն է»Թբիլիսիի բազմահարկ շենքում պայթյnւն է տեղի ունեցել. կան տnւժածներՀայ-թուրքական հարաբերությունների կարգավորում. Արդյո՞ք եղանակը փոխվում էԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը«Հայաստանի քաղաքական կարանտինը»Մեկնարկել է հետվճարների գործընթացը․ մանրամասներՄոսկվան նախազգուշացում է հղել ԵրևանինԹվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանակ անցկացնելը. «Փաստ»Ձեր ստեղծածը թղթե տնակ է՝ գունազարդված ու գեղեցիկ փաթեթավորված․ ադրբեջանցnւ անխոչընդոտ անցումն ու բանակում շարունակվող մահվшն ելքերը՝ վկա. Տիգրան ԱբրահամյանՋուր չի լինի մինչեւ 18:00-նԸնդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»Վանո Սիրադեղյանը նիստերին անհարգի բացակայությունների պատճառով զրկվել է Հայաստանի ԱԺ պատգամավորի մանդատից․ պատմության այս օրը (Նոյեմբերի 19)«Փորձում ենք ուժեղ լինել, Վոլոդյաս այդպես կցանկանար». Վոլոդյա Մխիթարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Քարվաճառում. «Փաստ»Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրՑերեկվա տեւողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. ՍուրենյանՓոփոխություններ դեպի մի շարք երկրներ արտահանումների մասով արտոնությունների ծրագրում. «Փաստ»«Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ»Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ»Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ»Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելու
Ամենադիտված