Միաբևեռ աշխարհակարգի դարաշրջանը գնում է դեպի անցյալ. Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիաբևեռ աշխարհակարգի դարաշրջանը գնում է դեպի անցյալ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան X-րդ համաժողովի հյուրերին ուղղված ուղերձում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Երկրի ղեկավարը նշել է, որ այժմ պատմական մասշտաբի աշխարհաքաղաքական փոփոխություններն այլ ուղղությամբ են ընթանում։
«Բազմաբևեռ աշխարհակարգի ուրվագծերը ձևավորվում են, ավելի ու ավելի շատ երկրներ ընտրում են ինքնիշխան ուղի», - պարզաբանել է Պուտինը:
Արևմուտքի հեգեմոնիան նշանակում է լճացում ամբողջ աշխարհի, ողջ քաղաքակրթության համար: