Թուրքիան պայմանագիր է ստորագրել ռուսական C-400-ի 2-րդ գնդի մատակարարման համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիային C-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ գնդի մատակարարման պայմանագիրը կնքվել է. դրա շրջանակում նախատեսվում է տեղայնացնել համակարգի առանձին բաղադրիչների արտադրությունը։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը՝ չմանրամասնելով, թե երբ է կնքվել պայմանագիրը:
Շուգաևը «Բանակ-2022» համաժողովի շրջանակներում ՏԱՍՍ-ին ասել է, որ նշված պայմանագրի գործնական իրականացումն արդեն իսկ ընթացքի մեջ է։
Մոսկվան և Անկարան C-400-ների մատակարարման պայմանագիր են ստորագրել 2017թ.: Թուրքիան դարձել է ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը գնել է ռուսական համակարգերը։ ԱՄՆ-ն պահանջել է հրաժարվել C-400-ից, հետո պատժամիջոցներ է սահմանել Անկարայի դեմ։ Դրանք չեղարկելու դիմաց Վաշինգտոնն առաջարկել է C-400-ը տրամադրել Ուկրաինային։ Թուրքիան հայտարարել է, որ, չնայած սահմանափակումներին, կշարունակի Ռուսաստանից գնել С-400-ներ։