Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրապարակվել են «Սուրմալու» կենտրոնում պայթյունից զոհված 17 քաղաքացիներից 14-ի անունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 16-ին, ժամը 12:00-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 17 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյան, ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյան, ծնված 2000 թ․, Էռնա Մանվելի Գրիգորյան, ծնված 1980 թ․, Հարություն Սամվելի Գարաքյան, ծնված 1987 թ․, Մարիամ Արմենի Խաչատրյան, ծնված 1992 թ․, Սիրարփի Արմենի Խաչատրյան, ծնված 1994 թ․, Մարատ Կարենի Շահբազյան, ծնված 2018 թ․ և Հրաչյա Ֆանբերգի Սարգսյան, ծնված 1976 թ․ և անձը չպարզված երեք քաղաքացու դի)։

Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 60 քաղաքացի, որոնցից 12-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացած 48-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել։

Դեպքի վայրում աշխատում են մոտ 112 փրկարարական ծառայող, այդ թվում՝ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության 36 հրշեջ-փրկարար, 7 հրշեջ և 1 փրկարարական տեխնիկա, 1 ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, ԱԹՍ մասնագիտացված և կինոլոգիական, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Լոռու քաղաքային որոնողափրկարարական թիմը (40 փրկարարներով), 50 կամավոր «ՈՄԱ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունից, 50 կամավոր՝ «Կարմիր Խաչ» մարդասիրական կազմակերպությունից, 8 կամավոր «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ից և մոտ 25 անհատ կամավոր։

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են 4 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավվել են նաև քաղաքապետարանի 4 տրակտոր, 12 բեռնատար ինքնաթափ, շտապօգնության 3 բրիգադ, 1 դի տեղափոխող ավտոմեքենա և 1 ավտոկռունկ։

Օգոստոսի 14-ից 17-ն ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից մոտ 665 փրկարարական ծառայող և կամավոր։

Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը քաղաքացիներին տեղում ցուցաբերում է հոգեբանական աջակցություն։ Քաղաքացիները հոգեբանական աջակցություն կարող են ստանալ նաև զանգահարելով «911» թեժ գիծ։

Հրդեհաշիջման աշխատանքները դեպքի վայրում համակարգում է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը․

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գ․Սանոսյանը։

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝ 

1․ Գագիկ Կարապետյան

2․ Արտավազդ Հայրապետյան

3․ Վանիկ Ամիրխանյան

4․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)

5․ Արամ Հարությունյան

6․ Դավիթ Մխիթարյան

7․ Մեհրի Թահերի (ԻԻՀ քաղաքացի)

8․ Գեղամ Պետրոսյան (ծնված 1985 թ․)։

Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ 

Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԻտալիայի հավաքականը կգլխավորի Ռոբերտո Մանչինին Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը․ վարորդը հոսպիտալացվել է Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Զելենսկին Թրամփի հետ կարճ և առանց լրագրողների հանդիպում է ունենալու. Reuters Կալանավայրից վախեցնում են վկաներին. Էջմիածնում դաժան ծեծից հետո մահացած 22-ամյա տղայի մայր Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Կյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյա տղայի նկատմամբ Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Եվրոպական ֆոնդային ինդեքսներն աճ են գրանցել երկուշաբթի օրը Ոսկե գնդակի դափնեկիրը ժամանել է Մադրիդ․ հայտնի է այցի նպատակը 3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասին Իրանը կարող է լուրջ մարտահրավերների բախվել որպես Հայաստանի հուսալի հարևան«Սա հարված է ժողովրդին և տնտեսությանը». Հայաստանի արևմտամետ գաղութային բռնապետությունը խստացնում է իր վերահսկողությունը ՌԴ զորքերը հարվածել են Ուկրաինայի նավահանգիստներին և նրանց ԶՈւ-ի համար գործող նավերին Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կա վիրավոր Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը Հայաստանում կայանալիք հանրաքվեի նախաձեռնության հեղինակ. «Փաշինյանի քաղաքական դագաղը»Վանաձորում 6–ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Տարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ին Գոռում են ոչ լավ կյանքից. Հայաստանի ձկնաբույծներն ու ֆերմերները դուրս են գալիս բարրիկադներՎթարային ջրանջատում Ալավերդիում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Գնդակահարվել է Հայաստանի ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ամատունի Վարդապետյանը․ պատմության այս օրը (28 հուլիս)Ես մի փոքր հիասթափված եմ, որովհետև երկուսուկես տարի հետո դուք կարող եք այլ նախագահ ունենալ. Թրամփ Վանաձորի Բուլղարական թաղամասում քույրը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել ՀՀ-ի համար՝ իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու․ Աբրահամյան Լույս չի լինելու Ռուսաստանից ակտիվորեն վտարում են օտարերկրացիներին Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումըԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունը
Ամենադիտված