Կիևն իրական թվերը թաքցնում է. Շոյգուն հայտնել է Ուկրաինայի «հսկայական կորուստների» մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի զինված ուժերի զորքերի և տարածքային պաշտպանության կորուստները հսկայական են, սակայն Կիևի ղեկավարությունը հասարակությունից թաքցնում է իրական թվերը։ Երեքշաբթի՝ օգոստոսի 16-ին, նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ «Բանակ-2022» ֆորումի շրջանակում Միջազգային անվտանգության մոսկովյան համաժողովի բացման ժամանակ։ Նրան մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
ՌԴ նախարարի խոսքով՝ ռազմական գործողությունների արևմտյան մարտավարության մեջ Կիևի դերը կենդանի ուժը որպես սպառման նյութ մատակարարնելն է:
«Սա բացատրում է Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմի և տարածքային պաշտպանության կազմավորումների հսկայական կորուստները», - ասել է նա։
Շոյգուն նաև ընդգծել է, որ ժամանակի ընթացքում այդ տվյալները կդառնան հրապարակային։
Նշենք, որ Ուկրաինայի պնդմամբ՝ ռուսական կողմն ունի ավելի քան 43 000 զոհ:
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունը սկսվել է փետրվարի 24-ին։