Ռուսաստանը գերճշգրիտ զենքի հարվածով Ուկրաինայում ավելի քան 100 վարձկան է սպանել. ՌԴ ՊՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի զինված ուժերն Ուկրաինայի Խարկովի մարզի Զոլոչևի շրջանում գերճշգրիտ զենքի հարվածով սպանել են ավելի քան 100 և վիրավորել ավելի քան 50 վարձկանների Լեհաստանից և Գերմանիայից։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«ՌԴ օդատիեզերական ուժերի գերճշգրիտ զենքը խոցել է օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետը Խարկովի մարզի Զոլոչև գյուղի մոտ: Լեհաստանից և Գերմանիայից հարյուրից ավելի զինյալ սպանվել է, ավելի քան 50-ը վիրավորվել է», -ասել է Կոնաշենկովը: