Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փլատակների տակ մարդիկ կան, հույս ունենք՝ ողջ են». Արմեն Փամբուխչյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը վստահեցնում է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո իրականացվող հրդահաշիջման և որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում մարդկային ռեսուրսի և տեխնիկայի պակաս չեն ունեցել: Լրագրողների հետ զրույցում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարն ընդգծեց, որ որոնողափրկարարական աշխատանքները ինտենսիվ կերպով շարունակվում են, մոտ մեկ ժամից տեխնիկայի համալրում կլինի:

«Մենք չենք կարողանում միանգամից գործողություններ անել, որովհետև փլատակների տակ մարդիկ կան, մեծ հույս ունենք, որ նրանք ողջ են»,- ասաց Փամբուխչյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ստեղծվել է առևտրի կենտրոնի տարածքում աշխատանքները համակարգող շտաբ՝ Փամբուխչյանն ընդգծել է, որ գործադիրի միջոցով նման շտաբ չի ստեղծվել, սակայն հավելել է, որ փրկարարական շտաբ պարտադիր ստեղծվում է հրդեհների կամ արտակարգ այլ իրավիճակների ժամանակ: «Այս դեպքում շտաբ անմիջապես ստեղծվել է, երբ մենք հասկացել ենք այս միջադեպի բարդության աստիճանը: Փրկարար ծառայության տնօրենը և ես անմիջական մասնակցություն ունենք իրականացող աշխատանքներին: Երեկ մինչև ուշ գիշեր առողջապահության փոխնախարարն այստեղ է եղել, աշխատանքներում ամբողջությամբ ներգրավված է առողջապահության նախարարությունը, առողջապահության փոխնախարարն ամբողջ գիշեր այստեղ է եղել: Այստեղ է եղել նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը: Մեզ տեխնիկաներ են տվել: Յուրաքանչյուր գերատեսչության հետ համագործակցությամբ կարողանում ենք կատարել մեր առջև դրված խնդիրը»,- ասաց նա:

Նա նաև նշեց, որ պայթյունի հետևանքով կիսականգուն մնացած շենքի փլուզման վտանգ կա, այս պահին իրականացվում են շենքի կանգուն մնացած սյուների վնասազերծման աշխատանքներ, քանի որ դրանց վտանգ են ներկայացնում փրկարարական աշխատանքներին մասնակցող մարդկանց համար: Նախարարը նաև հավելեց, որ փլատակների տակ մնացած մարդիկ կարող են այդ սյուների հատվածում լինել:

Արմեն Փամբուխչյանն ընդգծեց, որ զոհերի և վիրավորների մեջ կան և առևտրի կենտրոնի աշխատակիցներ, և այցելուներ: Նա դժվարացավ հստակ թվեր ներկայացնել, թե քանիսն են այցելուներ, քանիսն աշխատակիցներ, սակայն նկատեց, որ իրականում մեծ մասն այցելուներ են:

Հարցին, թե ի՞նչն է եղել պայթյունի պատճառը, Փամբուխչյանը պատասխանեց, որ գնահատականը պետք է տան իրավապահ մարմինները: «Մենք չենք կարող գնահատական տալ, մեր ֆունկցիան հրդեհաշիջումն է և որոնողափրկարարական աշխատանքների իրականացնումը, և այդ մասով մենք ամբողջությամբ կրում ենք պատասխանատվություն»,- եզրափակեց ԱԻ նախարարը:

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Lada Priora»-ն և «Honda»-ն․ կա վիրավորՓաշինյանական իշխանությունը խուճապահար ձերբակալում է բոլոր ընդդիմախոսներին Ջուր չի լինի մի քանի ժամ Ստեղծվում է Աբխազիայի միջոցով Հայաստան տանող նոր ցամաքային տրանսպորտային միջանցքՈւշադրության փոփոխություն. Էստոնացիները Վրաստանից տեղափոխվում են ՀայաստանԱրդյո՞ք բոլոր միջոցներն են հասել հասցեատերերին. իշխանությունը բռնի տեղահանվածներին վերածում է քաղաքական վտարանդիների. «Փաստ»«Բադալյան. Իշխանության տարիներին էլ Փաշինյանը շարունակել է մնալ «դեղին լրագրող»»Ընդդիմությունը Հայաստանին խոստանում է խաղաղություն բարենպաստ պայմաններովԻշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ի՞նչ նպատակներ ու հետաքրքրություններ ունի Ռուսաստանը Հայաստանում. «Փաստ»Եվրոպական գագաթնաժողովը ընտրությունների նախաշեմին՝ աջակցությո՞ւն, թե՞ ռիսկ Տարադրամի փոխարժեքները ապրիլի 18-ինԽՍՀՄ-ում առաջին անգամ անցում է կատարվել ամառային ժամանակի․ պատմության այս օրը (18 ապրիլ)«Եթե մենք չլինենք 18 տարեկան երեխաների կողքին, ո՞վ պետք է լինի». կամավոր Գևորգ Ինջիղուլ յանը զոհվել է հոկտեմբերի 8-ին Հադրութում. «Փաստ»Ահռելի հնարավորություններ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ. «Փաստ»Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բախվել է կայանված «Mazda»-ին. կա վիրավոր Ոչ միայն անազնիվ. կարո՞ղ է շաբաթը ուրբաթից շուտ գալ. «Փաստ»Ձերբակալել են Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ ԼպուտյանինՈւղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ»Որոշ ժամանակ գազ չի լինելու«Այս մարդը Բաքվի ձեռքում դարձել է «դամոկլյան սուր»՝ կախված հայ ժողովրդի գլխին». «Փաստ»Ի՞նչ նպատակով են Երևանում մի շարք տարածքներ ճանաչվելու հանրության գերակա շահ. նախագիծ. «Փաստ»Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ»Դռնեդուռ ընկած՝ հարցուփորձ են անում. «Փաստ»Ընդդիմադիրներին տանում են բանակ․ «Հրապարակ» Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները. «Փաստ»65 հազար դոլարի դրամաշնորհ հիվանդանոցին՝ առանց հաշվետվության. «Ժողովուրդ» Եվրամիությունը փողերը չի տալիս․ «Հրապարակ» Ոստիկանական վայրենությունն ու իշխանության վախերը. ի՞նչ են արձանագրելու եվրոպացի պաշտոնյաները. «Փաստ»«Բարսելոնան» կերկարաձգի Ֆլիկի պայմանագիրը Մուշի ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդ տղամարդուն ու կնոջըԶելենսկին պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ. Ուկրաինայի ԱԳ նախարար Չինաստանը 2026թ․ շահագործման մեջ կմտցնի 7 ատոմային էներգաբլոկ Ղազախստանում Կասպից ծովի ափ են նետվել 97 փոկերի անկենդան մարմինները «Տարվա լավագույն դերասան» է ճանաչվել Խորեն Լևոնյանը՝ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի համարԱմերիկացի ռեփեր Future-ն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի տեսանյութըՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանշային աղյուսակը նոր առաջատար ունի Եվա Զոհրաբյանը բացում է դերասանական դպրոց Սիրիան անվտանգ միջանցք է և այլընտրանքային երթուղի էներգակիրների մատակարարման համար. Սիրիայի նախագահՀացիկ գյուղում «Ford» է այրվել Իրանը պատրաստ է Միացյալ Նահանգներին հանձնել հարuտացված nւրանը. Թրամփ Իսրայելի կողմից հրադադարի խախտման հետևանքով Լիբանանում զոհեր ու վիրավորներ կան Արման Ծառուկյանին իջեցրել են ԱՄՆ մեկնող ինքնաթիռից հեռախոս օգտագործելու պատճառով Բելգիայի հայտնի հայերը. հայ մարզիչը մեծ պատիվ կհամարի ՀՀ-ի հավաքականը մարզելու հնարավորությունը Չարենցավան-Հրազդան ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն. կա վիրավոր Մոսկվան դեմ է Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության շուրջ գագաթնաժողովի կազմակերպմանը Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Զելենսկին պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ. Ուկրաինայի արտգործնախարար Մուշի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդներին
Ամենադիտված