Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Ազատությունն անբարո չէ». Բացառիկ հարցազրույց «Կույս կանանց միավորում» հկ ղեկավարի հետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

iravunk.com-ը գրում է.

Հաշվի առնելով, որ սոցցանցում մշտապես լայն արձագանք է գտնում «Կույս կանանց միավորում» ՀԿ-ն իր ուրույն հայտարարություններով ու ձեռագրով` «Իրավունքը» որոշեց բացահայտել միավորման իրական դեմքը` ստանալով մեզ հուզող հարցերի սպառիչ պատասխանները հենց միավորման ղեկավար ԱՐՇԱԼՈՒՅՍ ԵՆՈՔՅԱՆԻՑ:

- Տիկին Արշալույս, մեկ տարվա ընթացքում օնլայն հանրության մեջ մեծ հետաքրքրություն առաջացրեց «Կույսկանանց միավորում» ՀԿ-ն, հետաքրքիր է` չե՞ք պատրաստվում գործել նաեւ օֆլայն տիրույթում:

- Գիտեք, մենք մեր գործունեությունը սկսել ենք շատ ավելի վաղուց։ Զորօրինակ, Մշակույթի նախարարության եւ Մաշտոց կենտրոնի հետ համատեղ ստեղծված «Հայու ոգին» տեսաշարը։ Վերջին 1-2 տարվա ընթացքում էլ իրականացրել ենք բազմաթիվ նախաձեռնություններ։ Մասնավորապես, Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մտահղացած «100 բարձ ապրելու համար» ծրագրի շրջանակներում նախաձեռնել ենք «100 նուշ սիրելու համար», «Ապագայի 100 փոցխ» ծրագրերը եւ շատ այլ քայլեր, որոնք նպատակ են ունեցել խրախուսել ու աջակցել հայ մարդուն, հայու տեսակին։ Այս մասին պարբերաբար տեղեկացրել ենք հանրությանը մեր էջի միջոցով։ Այնպես որ, այնքան էլ ճիշտ չէ պնդել, թե օֆլայն տիրույթում չենք գործում։

- Գաղտնիք չէ, որ ՀԿ-ի անվանումը ժամանակ առ ժամանակ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էտալիս: Ի վերջո, ինչպե՞ս կարող է միավորումը ե՛ւ կույս լինել, ե՛ւ կին:

- Այս հարցը հաճախ են բարձրացնում։ Մենք բազմիցս շեշտել ենք, որ ֆիզիոլոգիական նրբությունները կարեւոր չեն։ Խոսքը հոգեւորն ընդգծելու եւ ներքին մաքրությունը շեշտելու տիրույթում պետք է նայել։ Այս ասպարեզում ակներեւ են անուրանալի ջանքեր։

- Ի դեպ, որպես հակակշիռ Ձեր միավորման ֆեյսբուքում ստեղծվել է «Կույս տղամարդկանց միավորում» ՀԿ: Այդուհանդերձ այս ամենին Դուք հումորո՞վ եք վերաբերում, թե  Ձեր ամեն մի հայտարարությունից հետոսոցցանցում արձագանքների տեղատարափը նեղսրտելու առիթ է տալիս:

- Գիտեք, լինում են չարակամ եւ կոպիտ արձագանքներ, բայց մենք դրանց հանդարտ ենք վերաբերվում։ Ի վերջո, հենց դրանում է կայանում հայու էությունը։ Պետք է ներքին մաքրությունը շեշտի վեհորեն ընկալել ամենը։ Ձեր նշած ՀԿ-ից տեղյակ չենք։ Եթե այն լավ գործի համար է ստեղծված, ապա բարի երթ։ Հակառակ դեպքում դա կարելի է դիտարկել որպես ԿԿՄ-ն ստվերելու եւ արժեզրկելու փորձ, հայու տեսակի պահպանությանն ուղղված քայլ։

- Ձեր ՀԿ-ի խիստ քննադատությանն արժանացան ե՛ւ Իվետա Մուկուչյանն` իր եվրատեսիլյան հագուկապով, ե՛ւոստիկան Մագան` իր վարք ու բարքով: Իսկապե՞ս կարծում եք, որ «հայու ոգին» վտանգված է նմանհայրենակիցներով:

- Պետք է հասկանալ, որ Իվետա Մուկուչյանի երգերը գնահատելի են։ Խնդիրը ներկայանալուն էր վերաբերվում, քանզի այն մի ողջ ազգի կերպար էր։ Մենք գտնում ենք, որ այն ինչ եղավ, հայու կերպին չի համապատասխանում եւ թյուր պատկեր է տալիս։ Ոստիկան աղջկա դեպքը մի քիչ այլ է։ Նման վարք ու բարքն առհասարակ չեն կարող ընդունելի լինել։ Շատ մտահոգիչ է, որ այն ներթափանցել է պետական ապարատ։ Սա եւս մեկ ապացույց է, որ հայու տեսակն այսօր վտանգված է։

- Դուք այն քչերից էիք, որ դրական արձագանքեցիք ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի օրենսդրական այնառաջարկին, որ պետք է պետական բանկ ստեղծել՝ մեր հերոս տղաների սերմնաբջիջները պահելու եւհետագայում նրանց սիրած աղջիկներին բեղմնավորելու համար։ Եվ նույնիսկ առաջարկեցիք որպեսգաղափարի հեղինակ, որպես հայու իսկական զավակ եւ էթնոսի կրող, պարոն Պողոսյանը հենց ինքը լցնիբանկի առաջին սրվակը: Որեւէ արձագանք եղա՞վ պատգամավորից:

- Ցավոք, ոչ, որեւէ արձագանք չեղավ։ Կարծեք թե այդ գաղափարն էլ մոռացության մատնվեց։ Օգտվելով առիթից՝ կցանկանայի պարոն Պողոսյանին հղել քաջալերանքի ազդակներ, որպեսզի նա հետամուտ լինի ազգապահպան այս նախաձեռնությանը։

- «Հայկական վերածնունդ» կուսակցության համագումարն առ այսօր հիշարժան է մնացել Ձեր շնորհիվ, քանիոր բոլորը շեշտում էին, որ Դուք միացել եք նրանց: Արդյո՞ք սա իրականություն է եւ, ըստ էության, կարելի՞ էեզրակացնել, որ առաջիկայում ՀԿ-ին կտեսնենք նաեւ հայոց քաղաքականության մեջ, որը վաղուց այլեւս կույսչէ:

- Անկեղծ ասած, անհասկանալի էր ստեղծված աղմուկն ու ԿԿՄ վրա կենտրոնացումը։ Այնտեղ կային բազմաթիվ այլ միություններ, սակայն թիրախ դարձավ հատկապես մեր միավորումը։ Չեմ ուզում միտում տեսնել այստեղ։ Ինչ վերաբերում է քաղաքականությանը, ապա, ինչու ոչ մենք արդեն դրա մաս ենք՝ մեր իրականացրած ծրագրերով։ Բայց ակնհայտ է քաղաքական դաշտում վակումը հայու տեսակի պահպանման ջանքում։ Եթե այդ բացը չլրացվի, մենք ինքներս մեր ուժերի ներածի չափով մեր նպաստը կբերենք նաեւ այդ դաշտում։

- Եվ որպես ամփոփում` եւս մեկ հարց. երեւանյան ամառը ստիպել է, որ հայուհիներն ու հայորդիներըբավական կարճ, բաց ու համարձակ հագնվեն, վստահ եմ, որ հետեւել եք դրան: Ի՞նչ կասեք այս մասին:

- Մարդիկ ազատ են։ Ազատությունն անբարո չէ։ Պետք է կրկնեմ, որ կարեւորում ենք հոգեւորը, եւ պետք չէ շփոթել համարձակ հագուստը ներքինի հետ։ Մարդիկ ի զորու են հագնել այն, ինչ ուզում են։ Այստեղ էականը վարքն է։

- Ընդունենք, թե չընդունենք ամենածանր պահերին Ձեր ՀԿ-ի կողմից հնչած յուրաքանչյուր հայտարարությունդրականորեն լիցքաթափում է իրավիճակը: Ու այս առթիվ անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում:

- Ուրախ ենք, որ մեր նպաստը գնահատվում է, թեեւ կարծեք թե այլ բան կար հարցի խորքերում։ Ամեն դեպքում՝ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետԵԼ․ «Յուվենտուս»-ը հաղթեց «Ալկմար»-ին, «Մարսել»-ը՝ «Բայեր»-ին․ այլ արդյունքներԱՄՆ Պետդեպարտամենտը հերքել է Ռուբիոյի՝ պետքարտուղարի պաշտոնից հնարավոր հեռանալու մասին լուրը«Արարատ-Արմենիա»-ն չորրորդ անընդմեջ պարտությունն է կրել Եվրոպայի լիգայումՀայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքից. ՌԴ ԱԳՆԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԳեղարքունիքում ամուսինը հարվшծներ է հասցրել հղի կնոջը, վերջինը դուրս է նետվել մեքենայից և մահացել. նախաքննությունն ավարտվել էԵղանակը Հայաստանում. լեռներում և նախալեռներում՝ ձյունՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել էԵվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 4.36 միլիարդ եվրո՝ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն էՄերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը. Տիգրան ԱբրահամյանՈւշիի ողբերգական վթարը սուգ է բերել նաև Տաշիր․ զոհերի թվում են 26-ամյա Նարինեն ու 22-ամյա ԷրիկըՀՀ-ում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցողների համար բնակարանային ծրագիր կիրականացվիԵկավ այն օրը, երբ ես բաժանվում եմ ազգային հավաքականի 7 համարի մարզաշապիկից. Ռոնալդուն հայտարարել է Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասինԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անի կամրջի վերականգնման մրցույթըՀայաստանում ագրեսիան աճում է. Կռիվ խորհրդարանում և իշխանությունների արդարացումներըՀայաստանը հույսը դնելով Արևմուտքի աջակցության վրա գնալով մոտենում է ՀԱՊԿ-ից վերջնական խզմանըՀայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք երկրի ապագայի համարՎթար․ ջուր չի լինի մի քանի ժամՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը. պատմության այս օրը (Նոյեմբերի 5)«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամшրտությունը«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասինՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»
Ամենադիտված