Պուտինն անվտանգության հարցեր է քննարկել ԱԽ անդամների հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մեր օրակարգում այսօր անվտանգության ապահովման հարցերն են։ Զեկուցողը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն է»,- ասել է նախագահը։
Խորհրդակցությանը մասնակցել են Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը: