Հայաստանի շախմատի հավաքականի անդամները ժամանեցին Հայաստան
ՍՊՈՐՏՇախմատի Հայաստանի հավաքականը քիչ առաջ ժամանեց Հայաստան:Նրանց օդանավակայանում դիմավորեցին ծափողջույններով:
«Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորում էր ՀՀ երրորդ նախագահ, ՀՀ Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը և երկրպագուները։
Գրկախառնվելուց հետո շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, տեսնելով Ռոբերտ Հովհաննիսյանի վզին գցած մեկ արծաթե մեդալը, հարցրեց՝ բա երկրո՞րդ մեդալդ որտեղ է։
«Երկրորդը բագաժում եմ պահել», - ասաց Ռոբերտը, ինչը ծիծաղեցրեց նախագահ Սերժ Սարգսյանին։
Հիշեցնենք, որ Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում Հայաստանի հավաքականը 19 միավորով գրավեց երկրորդ տեղը և դարձավ արծաթե մեդալակիր: