Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը Վաշինգտոնին տեղեկացրել է պատերազմի ժամանակ Մոսկվայի հետ բանակցությունների մասին. փորձագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Rossaprimavera.ru-ն գրում է, որ Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ժամանակ Մոսկվայի հետ բանակցությունների բովանդակությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անմիջապես զեկուցել է Վաշինգտոնին, որից հետո այդ մասին իմացել են Բաքվում: Այդ մասին ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին Solovyov LIVE ծրագրում։

Փորձագետը խոսել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է Ռուսաստանը՝ փորձելով արագ դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի աշնանը։ Նրա խոսքով Փաշինյանը Վաշինգտոնին անմիջապես տեղեկացրել է Մոսկվայի հետ տարվող իր բոլոր բանակցությունների մասին։

«Իսկ ինչպե՞ս պետք էր Հայաստանին օգնել Ղարաբաղյան պատերազմում, երբ Ռուսաստանի ղեկավարության փակ գծի ցանկացած խոսակցությունից հետո, որը Ռուսաստանի ղեկավարությունը ունենում էր Երևանի հետ, մեկուկես ժամ հետո Բաքվից հետզանգ էր լինում և խնդրանք չանել այն, ինչի մասին խոսք էր գնում, բայց չէ՞ որ այդ հեռախոսագիծը փակ է։ Ինչպե՞ս էր դա տեղի ունենում: Այնպես որ, հավանաբար, Փաշինյանը անմիջապես զանգում էր ԱՄՆ, հայտնում ամեն ինչ, իսկ նրանք էլ անմիջապես զգուշացնում էին ադրբեջանական կողմին»,- ասել է Սատանովսկին։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը միշտ ձգտել է ղարաբաղյան հակամարտության հավասարակշռված կարգավորմանը և մինչև 44-օրյա պատերազմը Հայաստանի համար շատ ավելի լավ պայմաններ է առաջարկել, քան նրանք, որոնք համաձայնեցվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին։ Ավելին, Ադրբեջանը համաձայնել է Ռուսաստանի առաջարկած պայմաններին, սակայն Հայաստանի վարչապետն է հրաժարվել դրանցից, ուստի հետագայում Բաքուն այդ մասին չի բարձրաձայնել։

«Ինչո՞ւ պետք է բարձրաձայնի, եթե Փաշինյանը ամեն ինչ ձախողել է»,- պարզաբանեց փորձագետը։

Հայաստանը կարող է լինել Ռուսաստանի դաշնակիցը, համոզված է Սատանովսկին:

«Բայց կոնկրետ մարդկանց, այս կամ այն ​​կառույցի ղեկավարների մասով այսօր ես շատ զգույշ կհայտնեի այդ տեսակետը»,- ասել է նա։

Նրա խոսքով, հայկական բանակում իրականացված բարեփոխումները, որոնք Փաշինյանը իրականացրել է 2018 թվականին իշխանության գալուց հետո, մեծապես հանգեցրել են ղարաբաղյան երկրորդ պատերազմի հայության համար աղետալի արդյունքների։

«Ինչպիսի՞ զտումներ է կազմակերպել նույն Փաշինյանը Հայաստանի ուժայինների համար: Հենց նրա դերն է մեծ այն բանում, որ Ղարաբաղի պաշտպանությունը ձախողվեց»,- ասել է Սատանովսկին։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

Արաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել«Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Երևանի պարեկները հետապնդել և ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին Հայտնի են «Յունիսպորտ»-ի մրցակիցները Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում 2026–ի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն է ստացել 14 770 անձ, որից 8676–ը՝ Արցախից տեղահանվածներ Փորձագետ․ Հայաստանի տնտեսությանը ռուսական շուկայի կորստի պատճառով հասցվող լուրջ հարվածներն անխուսափելի են Ստորագրեցինք «Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի» շրջանակում Համայնքային զարգացման համաձայնագիրը. Պապոյան ԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա «Աբովյան» ԲԿ տեղափոխված 16-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել Հիվանդ երեխա է, իրեն չկարողացավ կառավարել. կինը մանրամասներ պատմեց Փաշինյանը մեղադրվում է ընդդիմության դեմ ճնշումների մեջԵբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին. անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը. Արաղչի Իսպանիայում գրանցվել է շոգի պատճառով մաhվան թվերի ռեկորդային ցուցանիշ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Լիմոնչելլո լիկյորՓաշինյանը առաջարկել է, որ Ղազախստանին և Ղրղզստանին դառնան TRIPP նախագծի բաժնետերերԲիշքեկում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Երկրաշարժ՝ Վրաստանում. զգացվել է նաև Հայաստանում Եբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին. անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը. Արաղչի Հայաստան-Հնդկաստան բարեկամությունը միշտ ամուր է եղել. Բիշքեկում հանդիպել են Փաշինյան ու Հնդկաստանի վարչապետը Ղրղզստանը և Չինաստանը ստորագրել են հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր Հայ գեներալ. Մենք առաջինն ենք դավաճանել ՀԱՊԿ-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Նովակ Ջոկովիչը դուրս է մնացել ԱՄՆ բաց առաջնության առաջին իսկ շրջանից Սերյոժա Պետրոսյանն է կյանքից հեռացել Ռոբերտ Քոչարյանին չեզոքացրեցին, քանի որ առջևում Տիգրանաշենի ու Սահմանադրության հարցերը կան․ Աննա Գրիգորյան Կասեցվել է «Էմտա Գրուպ»-ին պատկանող տոմատի մածուկի արտադրամասի արտադրական գործունեությունը Վթար․ մինչեւ 17:00-ն ջուր չի լինելու Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով Վաղարշապատում կինը կյանքից զրկել է 43-ամյա տղամարդուն․ ի՞նչ է եղել Այլևս դաշնակից չէ. Հայաստանը «վերափոխում» է հարաբերությունները Ռուսաստանի հետՍրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք սկսեն թուրքերեն սովորել. Ռոբերտ Քոչարյան ԱՄՆ-ը hարվածել է Իրանի Լարակ կղզու երկու hրթիռային կայանքին. Axios Հայկական բանակը գրավել է Կուբատլու քաղաքը. պատմության այս օրը (օգոստոս 31) Իրանը hրթիռներ է արձակել Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավերի և Հորդանանում տեղակայված ԱՄՆ բազաների ուղղությամբ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Toyota Alphard»-ը և բեռնատարը․ կա 1 զnh, 4 տուժած Բաքվի բռնшպետի համար ոչ միայն կարևոր է ՀՀ-ի սրբազան հողի տարբեր տարածքների ֆիզիկական, այլ նաև դրանց «պատմական» բռնազավթnւմը․ Ոսկանյան Բյուրեղավանում մարդկանց թnւնավորումը հերիք չէր, հիմա էլ անգամ 6 ժամ ջուր չեն տալիս․ Արփինե Հովհաննիսյան Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր
Ամենադիտված