Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 07 օգոստոս) Վախճանվել է հայ գրող և թատերագիր Ալեքսանդր Շիրվանզադեն։

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Կոտ դ'Իվուար՝ Անկախության օր, Ասորական համայնք՝ Ասորի նահատակների օր, Կիրիբտի՝ Երիտասարդության օր, Կոլումբիա՝ Բոյակի ճակատամարտի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1828- ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Պասկևիչի ղեկավարած Կովկասյան ռուսական բանակին հաջողվել է տիրանալ Արդահանի ճանապարհին և սկսել գրոհը թուրքական դիրքերի վրա: 

1932-ԽՍՀՄ-ում գյուղերում ահաբեկման մթնոլորտ ստեղծելու նպատակով  մտցվել է օրենք, որով ոչ ծանր հանցագործության համար անգամ նախատեսվել է մահապատիժ, գյուղացին դրվել է ծանր հարկման տակ, և արդյունքը եղել է ոչ թե գյուղատնտեսության «սոցիալիստական» վերակառուցումը, այլ գյուղի քայքայումը։

1935- վախճանվել է հայ գրող և թատերագիր Ալեքսանդր Շիրվանզադեն։

1936- ծնվել է հայ խորհրդային ֆիզիկոս Էրիկ Մամիջանյանը։

1945 – ծնվել է բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը։

1974- վախճանվել է կոմպոզիտոր Վարդան Տիգրանյանը։

1978- վախճանվել է արձակագիր և թարգմանիչ Ռաֆայել Արամյանը։

1982-ահաբեկչական հարձակման է ենթարկվել Անկարայի «էսենբոգա» օդանավակայանը։ ԱՍԱԼԱ-ի երկու հայ մարտիկներ զինված ատրճանակներով և նռնակներով ներխուժել են օդանավակայան, կրակ բացել սպասասրահում, վերցրել 20 պատանդ։ Արդյունքում զոհվել է 9 և վնասվածքներ են ստացել 82 անձ։ Ահաբեկիչներից մեկը սպանվել է, իսկ մյուսը ձերբակալվել և հետագայում դատվել։

1998-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Պանամայի հետ։

2002-նորանշանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայացած անդրանիկ նիստում ԿԸՀ-ի նախագահէ վերընտրվել Արտակ Սահրադյանը:

2007- Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել է մեկուկես տարվա ազատազրկման: 

2009- Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Կարճամետրաժ և անիմացիոն ֆիլմերի միջազգային կինոփառատոնը, որը նվիրված է եղել Սերգեյ Փարաջանովի 85-ամյա հոբելյանին:

2010- վախճանվել է գերմանացի լեզվաբան, հայագետ Վեռներ Վինտերը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

317 – ծնվել է Հռոմի կայսր Կոստանդիոս 2-րդը։

626 - ավարներն ու սլավոնները դադարեցրել են Կոստանդնուպոլսի պաշարումը։

1729 —վախճանվել է անգլիացի գյուտարար Թոմաս Նյուկոմենը, որը հանդիսանում է առաջին շոգեշարժիչների ստեղծողներից մեկը։

1782 —վախճանվել է գերմանացի քիմիկոս Անդերսեն Սիգիզմունդ Մարգգրաֆը, որը առաջինն է շաքար ստացել շաքարի ճակնդեղից։

1819 —Սիմոն Բոլիվարը ջախջախել է իսպանական զորքերը Բոյակի ճակատամարտում։

1840 —Անգլիայում արգելել են երեխաներին օգտագործել որպես ծխնելույզ մաքրողներ։

1858- Անգլիայի Վիկտորիա թագուհին որպես Կանադայի մայրաքաղաք է ընտրել Օտտավա քաղաքը։

1870 —ծնվել է գերմանացի արդյունաբերող և ֆինանսական մագնատ Գուստավ Կրուպպը՝ «Կրուպպ» կոնցեռնի ղեկավարը։

1876 —ծնվել է էկզոտիկ պարերի պարուհի, կուրտիզանուհի և լրտեսուհի Մատա Խարին։

1921– վախճանվել է ռուս մեծանուն բանաստեղծ Ալեքսանդր Բլոկը:

1921 —արհեստական անձրև ստանալու նպատակով  Կանադայի չորային շրջանների ֆերմերներից հավաքելով 3 000-ական դոլլար շարլատան Չարլզ Հետֆիլդը փախել է ԱՄՆ։

1938– վախճանվել է ռուս նշանավոր դերասան և ռեժիսոր Կոնստանտին Ստանիսլավսկին:

1941 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ առաջին անգամ Մոսկվայի տակ օդաչու Վիկտոր Տալլալիխինը իրականացրել է գիշերային խոյահարում և խփել գերմանական ռմբակոծիչը։ 

1944 –գործարկվել է ամերիկյան առաջին ծրագրային համակարգիչը՝ «Մարկ 1»-ը։

1947– ծնվել է ծագումով մոլդովացի/ռումինացի ուկրաինացի խորհրդային ճանաչված երգչուհի Սոֆիա Ռոտարուն։

1947 —վախճանվել է ռուս զորավար, քաղաքական և հասարակական գործիչ Անտոն Իվանովիչ Դենիկինը։

1960– Կոտ դ'Իվուարը անկախացել է Ֆրանսիայից։

1966– ծնվել է ամերիկացի ինտերնետ գործարար Ջիմմի Ուելսը, որը հանդիսանում է Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի համահիմնադիրը և Վիկիա ընկերության հիմնադիրը:

1968- ուկրաինական գրողների ճնշումների դեմ բողոքի ելած ցուցարարները Լոնդոնում քարկոծել են ԽՍՀՄ դեսպանատունը։

1970 —կայացել է առաջին համակարգչային շախմատի մրցաշարը։

1987– Հյուսիս-Կովկասյան Կամենսկայա կայարանում տեղի է ունեցել վթար: Իրար են զարնվել երկու գնացքներ, ինչի հետևանքով զոհվել է 106 մարդ, ևս 114-ը վիրավորվել են։

1987 —վախճանվել է ռուս խորհրդային թատրոնի և կինոյի դերասան Անատոլի Պապանովը։

1990– Էստոնիան ընդունել է իր պետական դրոշը:

1998– Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում և Տանզանիայի մայրաքաղաք Դար-էս-Սալամում գտնվող ամերիկյան դեսպանատներում իրականացվել են ահաբեկչական գործողություններ, որի հետևանքով զոհվել է մոտ 250 մարդ, 4000-ը վիրավորվել են։

1999 —չեչեն գրոհայինները ներխուժել են Դաղստան, սկսվել է Երկրորդ չեչենական պատերազմը։

2000– կանադացի գիտնական Բրետ Գլեդմանը հայտնաբերել է Սատուրն մոլորակի անկանոն արբանյակներ Կիվիոկը, Պալիակը և Իմիրը։

2008 —սկսվել է պատերազմ Հարավային Օսիայում։

2019-Հատուկջոկատայինները գրոհել են Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևի տունը և ձերբակալել նրան։

2027 — (137108) 1999 AN10 աստերոիդը կանցնի Երկրագնդից 388 960 կմ հեռավորությամբ: 

Կ.Խաչիկյան

Սեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՇիրակի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը. կա տուժած Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Սանկտ Պետերբուրգում փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին «Յուվենտուս»-ը ու «Քրիսթալ Փելաս»-ը հաղթանակներով սկսեցին ԵԼ մրցաշարը. այլ արդյունքներ Ծառուկյան-Ռուֆի մենամարտին ընդառաջ կայացել է հայացքների մենամարտը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում Պակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգումԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Իրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Կանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Ռուսաստանում սկսվել են Պետդումայի ընտրությունները. դրանք կտևեն երեք օր Գազ չի լինի մինչեւ 18:00-ն Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պաստիս օղիԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյան «Աշխարհաքաղաքական անհեթեթություն. Արդյո՞ք Երևանը որոշել է ռուսական 102-րդ ռազմակայանը վերածել եկամտի աղբյուրի»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱբովյանում 2 տղամարդիկ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին «Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին»Ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 18Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում «Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք» Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ին
Ամենադիտված