Չավուշօղլուն և Բայրամովը քննարկել են Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման դեպքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի արտգործնախարարը մտահոգություն է հայտնել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան շենքի վրա հարձակման կապակցությամբ։
Ջեյհուն Բայրամովը դեպքի վերաբերյալ մանրամասն տեղեկացրել է թուրքական կողմին։ Չավուշօղլուն մտահոգություն է հայտնել կատարվածի վերաբերյալ և դատապարտել տեղի ունեցածը։
Լոնդոնում մի խումբ ակտիվիստներ օգոստոսի 4-ին հարձակվել են Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան շենքի վրա։ Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ’ հարձակվողները եղել են «Մահդիի ծառաների միություն» կոչվող շիա մահմեդական կազմակերպության անդամներ։