Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆուլ Հաուսի նոր դերասանուհին պատմում է իր կերպարը մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Ֆուլ հաուսի» 6-րդ ենթաշրջանում հանդես է գալու դերասանուհի Թամարա Պետրոսյանը, ով հանդիսատեսին հայտնի է «Քայլ ձիով», «Ուրիշի փոխարեն» ֆիլմերից, «Ընտանյոք հանդերձ» սիթքոմից:

Դերասանուհին քիչ է ներկայանում հեռուստատեսային նախագծերում, սակայն հանդիսատեսը նրան ճանաչում է: Ժամանակին համացանցում իսկական հիթ էր դարձել նրա մասնակցությամբ ֆուտբոլային քննարկումը «Քայլ ձիով» ֆիլմից: Tert.am Life-ը Թամարայի հետ խոսել է «Ֆուլ հաուսում» մասնակցության, առաջարկները զգուշորեն ընտրելու և ոչ միայն այդ մասին:

-Թամարա, Դուք բավականին քիչ եք ներկայանում հեռուստատեսային նախագծերում: Ինչո՞վ Ձեզ գրավեց «Ֆուլ հաուսում» խաղալու առաջարկը:

-«Ֆուլ հաուսն» այսօրվա հեռուստատեսային լավագույն նախագծերից է, որն ինձ շատ է դուր գալիս: Շատ լավ պրոյեկտ է, որին մասնակցելը միայն դրական կողմեր ունի: Նաև՝ կերպարը դուր եկավ ինձ: Այսինքն՝ թե´ պրոֆեսիոնալ, թե´ որակական, թե´ կերպարային առումով առաջարկը գրավեց ինձ:

-Նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը նշել է, որ ըստ կերպարի՝ օգնելու եք Սերգեյին, որպեսզի տկն Տամարան բաժանվի նրանից: Ի՞նչ բնավորություն ունի Ձեր հերոսուհին:

-Իրականում դեռևս կերպարի ֆունկցիան և ընդհանուր գծերը գիտեմ, սակայն գույները, «ոսկերչական աշխատանքը» նոր պետք է անենք: Նկարահանումները դեռ չենք սկսել, իսկ կերպարի հիմնական գույները գտնում ենք հենց նկարահանումների ժամանակ: Դերը խաղալու ընթացքում այդ գույները հաճախ միամիտ են բացվում:

-Հեռուստատեսությունում Ձեզ քիչ տեսնելը պայմանավորված է առաջարկների պակասո՞վ, թե՞ Ձեր խիստ ընտրությամբ:

-Երկրորդ տարբերակը: Միգուցե սուբյեկտիվ է, բայց շատ եմ կարևորում, որ ինձ դուրեկան լինեն աշխատանքը, որ անում եմ, դերը, որ խաղում եմ, մարդիկ, ում հետ աշխատում եմ: Եթե ինչ-որ բան ինձ դուր չի գալիս, թերի է, սցենարը, ռեժիսորը լավը չեն, ես սկսում եմ շատ վատ որակ տալ, չուզենալով անել իմ աշխատանքը, ինչն ինձ համար սարսափելի է:

Ինձ համար իսկապես շատ կարևոր է՝ որտեղ եմ նկարահանվում, ում հետ եմ աշխատում: Բացի այդ, մի քանի տարի առաջվա համեմատ հիմա ավելի քիչ նախագծեր են արվում: Առաջարկը երբեք էլ շատ մեծ լինում, քանի որ շուկան փոքր է, տարվա ընթացքում մի քանի տասնյակ ֆիլմեր, նախագծեր չեն նկարահանվում: Փորձում եմ եղած տարբերակներից ընտրել լավագույնը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանի ԱԳ նախարարությունը Մեծ Բրիտանիային զգուշացրել է ԱՄՆ-ի հարվածների ժամանակ օգնելու հետևանքների մասին Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Իրականում ինչպե՞ս է կյանքից զրկվել զինծառայող Նարեկ Թորոսյանը, ինչի՞ մասին են վկայում նախորդ դեպքերը Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Եթե Հուսիները նորից hարվածեն նավերին ԱՄՆ-ը պատաuխանատվության կենթարկի Իրանին. Թրամփ Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Սայաթ-Նովայի պողոտայում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի ՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Նավթը համաշխարհային շուկայում շարունակում է թանկանալՌուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը Խնջույքները չօգնեցին. Թուրքիան Ուկրաինա կուղարկի SARP-ի նորագույն մոդուլներԲանջարեղենային ապստամբություն սահմանին. Հայ ֆերմերները շուկայի փլուզումից հետո փակել են մայրուղինԻնչո՞ւ հերթական երիտասարդ կյանքը հնարավոր չեղավ փրկելՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Սև անձրև՝ ԿրասնոդարումԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ինչու՞ չի կարելի երբեք կիրառել «ադրբեջանցիների վերադարձ» տերմինըՏարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Հայաստանը նոր շուկա գտնելու համար ծիրանի խմբաքանակ է ուղարկել Իսպանիա, բայց միրգը փչացել էՓոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ուկրաինայի զինված ուժերի կողմից Վորոնեժի վրա գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 3 տարեկան երեխա Նարեկ Ղահրամանյանը պահպանում է մանդատը. ինչ է փոխվել պատգամավորի ունեցվածքում 2020-2025 թվականներին. «Ժողովուրդ» Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Փարիզ - Երևան. Վրաստանի տարածքով ֆրանսիական ռազմական տարանցումը լիովին գործարկվել էԿայացել է երիտթուրքական հեղափոխությունը Թուրքիայում, վերականգնվել է սահմանադրական կարգը․ պատմության այս օրը (23 հուլիս) Չլուծված hակամարտnւթյան պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ձեռք բերելով նոր լծակներ ճնշումներ գործադրելու համար. Տիգրան Աբրահամյան ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
Ամենադիտված