Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…լրագիր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լրագիրը պարբերական տպագիր հրատարակություն է, որը լույս է տեսնում մշտապես միևնույն անվանումով և որոշակի պարբերականությամբ, օրինակ օրաթերթ, շաբաթաթերթ, ամսագիր: Ուսումնասիրողները լրագրի նախատիպ են համարում նորությունների հնագույն ձեռագիր ամփոփագրերը: Մեր թվարկությունից առաջ երկրորդ դարում Հին Հռոմում եղել են նման ամփոփոգրեր: Հռոմեական այդ լրագրերն իրենցից ներկայացրել են կավե կամ փայտե տախտակներ, որոնց վրա գրի է առնվել դեպքերի, իրադարձությունների ժամանակագրությունը: Սկզբնապես այդ ամփոփոգրեր  եղել են ոչ պաշտոնական սակայն Հուլիոս Կեսարը հրամայել է, որ  «լրագրերը» հրապարակվեն և ներկայացնեն պետական մաշտաբի իրադարձությունները: Արդյունքում նրա ժամանակ հրատարակել են «Սենատի գործերը», իսկ այնուհետև՝ «Ժողովրդի ամենօրյա հասարակական գործերը» անվանումներով ամփոփոգրեր:

Ըստ տեղեկությունների մեր թվականության 911 թվականից Չինաստանում սկսել է լույս տեսնել «Ցզին Բաո»-ն («Մայրաքաղաքային լրաբեր»-ը): 16-րդ դարի Եվրոպայում լրագրերը սկսել են ձեռք բերել ներկայումս մեզ ծանոթ իրենց տեսքը: Հենց այդ ժամանակներից էլ դրանք անվանվել են «գազետա» բառով: Եվրոպական մի շարք լեզուներում լրագիր իմաստով գործածվող «գազետա» բառը ծագել է իտալական «գասետա» մանրադրամի անվանումից:  Բանն այն է, որ 16-րդ դարի Վենետիքում  պալատական կյանքի նորություններ, երկրում և նրա սահմաններից դուրս տեղի ունեցած իրադարձություններ, տվյալ քաղաքում և նրա մերձակայքում տեղի ունեցած դեպքերի մասին լուրեր և առևտրական տեղեկատվություն պարունակող այդ ձեռագիր թերթերի ընթերցման համար վճարվել է մեկ «գասետա»: Ի դեպ հենց Վենետիքում էլ ստեղծվել են տեղեկատվություններ հավաքող հատուկ կենտրոններ (ներկայիս լրատվական գործակալություններ) և մարդիկ որոնք զբաղվում են դրանով (ներկայիս լրագրողներ): Լրագրերի մասսայականացման հզոր ազդակ է հանդիսացել տպագրության գյուտը: Սա առաջին հերթին բերել է լրագրի գնի անկման, քանի որ ի սկզբանե դրանք եղել են ձեռագիր: Իսկ սկսած 1657 թվականից լրագրերը սկվել են օգտագործվել նաև գովազդային նպատակներով: 18-րդ դարում շնորհիվ անգլիացի գրող և հրապարակախոս Դանիել Դեֆոյի, որը սկսել էր հրատարակել «Պետական գործերի լրահոս» օրաթերթը ծնվել է այնպիսի հասկացություն ինչպիսին է «քաղաքական լրագրություն»: Սկսած 19-րդ դարի սկզբներից Եվրոպայի և Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների բազմաթիվ քաղաքներում սկսել են լրագրեր հրատարակվել:

Առաջին ռուսական տպագիր լրագիրը հրատարակվել է Պետրոս Մեծի ժամանակ 1702 թվականին  «Ведомости» անվան տակ:  Հնդկաստանի  Մադրաս քաղաքում 1794-1796 թվականներին Հարություն Շմավոնյանի կողմից  հրատարակել է առաջին հայերեն պարբերականը՝ «Ազդարար» ամսագիրը։ Այնուհետ հայալեզու թերթեր լույս են տեսել աշխարհի տարբեր ծայրերում` դառնալով հայ ժողովրդի գոյության տարեգիրը` պահպանելով մեր ինքնությունը և մոռացումից փրկելով ազգային կյանքի բազում հիշարժան իրադարձությունները: 1794 թվականից ի վեր Հայաստանում և Սփյուռքում լույս է տեսել 4000-ից ավելի պարբերական:


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Թաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԻտալիայի հավաքականը կգլխավորի Ռոբերտո Մանչինին Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը․ վարորդը հոսպիտալացվել է Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Զելենսկին Թրամփի հետ կարճ և առանց լրագրողների հանդիպում է ունենալու. Reuters Կալանավայրից վախեցնում են վկաներին. Էջմիածնում դաժան ծեծից հետո մահացած 22-ամյա տղայի մայր Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Կյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյա տղայի նկատմամբ Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Եվրոպական ֆոնդային ինդեքսներն աճ են գրանցել երկուշաբթի օրը Ոսկե գնդակի դափնեկիրը ժամանել է Մադրիդ․ հայտնի է այցի նպատակը 3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասին Իրանը կարող է լուրջ մարտահրավերների բախվել որպես Հայաստանի հուսալի հարևան«Սա հարված է ժողովրդին և տնտեսությանը». Հայաստանի արևմտամետ գաղութային բռնապետությունը խստացնում է իր վերահսկողությունը ՌԴ զորքերը հարվածել են Ուկրաինայի նավահանգիստներին և նրանց ԶՈւ-ի համար գործող նավերին Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կա վիրավոր Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը Հայաստանում կայանալիք հանրաքվեի նախաձեռնության հեղինակ. «Փաշինյանի քաղաքական դագաղը»Վանաձորում 6–ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Տարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ին Գոռում են ոչ լավ կյանքից. Հայաստանի ձկնաբույծներն ու ֆերմերները դուրս են գալիս բարրիկադներՎթարային ջրանջատում Ալավերդիում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Գնդակահարվել է Հայաստանի ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ամատունի Վարդապետյանը․ պատմության այս օրը (28 հուլիս)Ես մի փոքր հիասթափված եմ, որովհետև երկուսուկես տարի հետո դուք կարող եք այլ նախագահ ունենալ. Թրամփ Վանաձորի Բուլղարական թաղամասում քույրը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել ՀՀ-ի համար՝ իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու․ Աբրահամյան Լույս չի լինելու Ռուսաստանից ակտիվորեն վտարում են օտարերկրացիներին Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումըԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Ամենադիտված