Մահացել է «Մատրիցա» ֆիլմի աստղը
ՄՇԱԿՈՒՅԹԱմերիկացի դերասանուհի Մերի Էլիսը, որն առավել հայտնի է «Մատրիցա․ հեղափոխություն» ֆիլմում Պիտիայի դերով, մահացել է 85 տարեկանում Նյու Յորքի իր տանը, հայտնում է Hollywood Reporter-ը՝ վկայակոչելով քաղաքային ոստիկանությանը:
Դերասանուհին արժանացել է «Էմմի» մրցանակի՝ երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար, նա մրցանակ է ստացել «Ես կթռչեմ» հեռուստասերիալում մասնակցության համար։ Դերասանուհին 2000 թվականին ընդգրկվել է Ամերիկյան թատրոնի փառքի սրահում։