Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամուսնուս դավաճանում եմ իր մտերիմ ընկերոջ հետ… Ինտիմ պատմություն(18+)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ահա թե ինչ նամակ եմ ստացել վերջերս:

 «Բարև Միա ջան,

Ուզում եմ քեզանից մի խորհուրդ հարցնել մի խնդրի վերաբերյալ, որ ունեմ ես հիմա: Ես ամուսնացած եմ արդեն երկու տարի, երեխաներ չունեմ, ամուսնուս սիրում եմ, բայց մի օր պատահեց այնպես, որ սեքսով զբաղվեցի նրա ամենամտերիմ ընկերոջ հետ, դա պահի ազդեցություն էր, և երկուսս էլ դա չէինք ուզում, բայց դե չկարողացանք դիմադրել կրքին ու դա տեղի ունեցավ:

Սկզբում դա ընդամենը սեքս էր, սակայն պարբերաբար դա կրկնում էինք, իսկ հիմա կարծես կապվածություն լինի, մենք չենք կարողանում կանգ առնել, ամեն անգամ փորձում ենք խուսափել, բայց կրկին հայտնվում ենք անկողնում ու մերկ: Ճիշտ է ամուսինս էլ անկողնում շատ լավն է, բայց նա ուրիշ է, անկողնում նրա նմանը չկա, և մեզ մոտ ոչ թե դասական սեքս է լինում, ինչպիսին ունենում եմ ամուսնուս հետ, այլ իսկական փոթորիկ, դա ինձ շատ է դուր գալիս և դրանից խուսափելը գնալով անհնար է դառնում: Ես էլ, ամուսնուս ընկերն էլ մեզ մեղավոր ենք զգում, մենք դավաճանում ենք մեկին, ում շատ ենք սիրում, բայց չենք էլ կարողանում կանգ առնել, ի՞նչ խորհուրդ կտաս, ինչպե՞ս վարվեմ այսուհետ, խոստովանեմ ամուսնուս և թողնեմ լինի այն ինչ լինելու է, դադարեմ քնել նրա ընկերոջ հետ, թե՞ շարունակեմ գաղտնի սեքսով զբաղվել նրա մտերիմ ընկերոջ հետ: Շատ եմ խնդրում ինձ մի ուղղություն տուր այս հարցի վերաբերյալ»:

Բարև, հարգելի նամակագիր: Նախ թույլ տուր մի համարձակ հայտարարություն անել, որ ամուսնական դավաճանությունն ամենածանր մեղքերից է` ինչով էլ փորձես արդարացնել այն: Լինի կիրք, սեր, ձանձրույթ, էքստրիմի հանդեպ սեր, թե այլ բան, դավաճանությունն արդարացում չունի:

Դու ինքդ էլ գիտակցում ես, որ սխալ բան ես արել և անում: Մի կողմ դնենք ամուսնուդ ընկերոջը, ով դավաճան-ընկեր լինելուց զատ սովորական տղամարդ է, ում համար կապ չունի, թե ում հետ, որտեղ, ինչպես, թեկուզ լինի իր մտերիմ ընկերոջ ամուսնական անկողինը:

 

 

Տղամարդիկ հիմնականում այդպիսին են, ի՞նչ արած: Բայց դու կին ես: Հիշիր, որ խորանում երդում ես տվել հավատարիմ մնալ ամուսնուդ, հիշիր, որ կնոջ համար առաջնայինը բնազդները չեն: Ինչպես հասկանում եմ` ձեզ մոտ միայն կենդանական կիրքն է իշխում, այսինքն զգացմունքների մասին խոսք չկա: Այդ դեպքում արժե՞ խելահեղ սեքսի համար խարխլել սեփական ընտանիքի բարոյական հիմքը, չէ՞ որ վաղը չէ մյուս օրը գուցե ձեր ընտանիքում երեխաներ հայտնվեն, ինչպե՞ս ես կարողանալու նրանց լիարժեք դաստիարակել ու արժանի մարդ մեծացնել, երբ ինքդ վտանգված բարոյական համակարգ ունես:

Անկեղծ չեմ կարող որևէ հստակ խորհուրդ տալ, կարող եմ միայն տարբերակներ առաջարկել, որովհետև վերջնական որոշում միայն ու միայն ինքդ ես կայացնելու: Նախ կարծում եմ, որ անիմաստ է ամուսնուն որևէ բան խոստովանել, որովհետև դրանով միայն նրան ես սթրեսի ենթարկելու և ցավ պատճառելու, խոստովանելով սեփական դավաճանությունը գետնին ես հավասարեցնելու նրա տղամարդկային ինքնասիրությունը, միայն այդքանը:

Եթե նրան գոնե հարգում ես, ապա խուսափիր ամուսնուդ որևէ բան խոստովանելուց: Վերջիվերջո առաջինն ու վերջինը չես, որ դավաճանում ես կողակցիդ, այսինքն կարող ես չդիմել կտրուկ քայլերի, պարզապես կարող ես իսպառ խզել կապդ ամուսնուդ ընկերոջ հետ, դադարեցնել ձեր հանդիպումները և փորձել մոռանալ այն ամենը, ինչ եղել է ձեր միջև: Կյանքիդ այս փուլը լավ դաս կլինի քեզ համար, և դու կհասկանաս, որ մեր գործած մեղքերի համար վերջիվերջո պատասխան պիտի տանք, ոչինչ անպատասխան չի անցնում:

Իսկ եթե առանց ամուսնուդ ընկերոջ հետ անմահական սեքսի կյանքդ չես պատկերացնում, ապա լավագույն տարբերակը կլինի ամուսնալուծվել, բայց այլ պատճառ բերելով ամուսնուդ համար, որովհետև ինչպես վերում նշեցի, պետք չի նրան այդքան ցավեցնել:

Միայն թե չես կարող շարունակել ապրել այդ կյանքով, դա ինքդ էլ գիտես: Ամեն դեպքում որոշում կայացնողն ինքդ ես, ես միայն այսքանը կարող եմ քեզ խորհուրդ տալ: Բայց ինչ էլ որոշես` հաշվի առ, որ մենք պատասխանատու ենք մեր ամեն քայլի համար ոչ միայն ինքներս մեր, այլև մեր հարազատների և հասարակության առջև: Քեզ երջանկություն ու խոհեմություն եմ մաղթում ամեն դեպքում:

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրաններըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»Հայաստանյան անօրինականությունը. Շոյգուն Երևանին մեղադրել է ռուսական ձեռնարկությունների նկատմամբ կորպորատիվ զավթում իրականացնելու մեջ35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մոջթաբա Խամենեիի համար առողջական որևէ կոնկրետ ընթացիկ խնդիր կամ մարտաhրավեր չկա․ Փեզեշքիան Կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը. պատմության այս օրը (սեպտեմբեր 26)Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»
Ամենադիտված