Կոնֆերենցիաների լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց հետխաղային 11-մետրանոցներով
ՍՊՈՐՏԿոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվեց էստոնական «Պայդեին»։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 0:0։
Հետխաղային 11-մետրանոցներն ավելի հաջող իրացրին «Պայդեի» ֆուտբոլիստները՝ 5:3։ Հայկական թիմից չկարողացավ հարվածն արդյունավետ իրացնել կոլումբացի հարձակվող Դուարտեն։
Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 0:0:
«Պայդեի» հաջորդ մրցակիցը կլինի բելգիական «Անդերլեխտը»։