Արսինե Խանջյանի աստվածային մարմինը լրացուցիչ անգամ ի ցույց է դնում հայու գենի որակական կողմը. «Կույս կանանց միավորում» ՀԿ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀամացանցում է հայտնվել մեծանուն դերասանուհի Արսինե Խանջյանի մասնակցությամբ ֆիլմ, որտեղ վերջինս հանդես է գալիս ամբողջովին մերկ։ Փաստը գրգռել է զայրույթ։ Այս կապակցությամբ «Կույս Կանանց Միավորումը» հարկ է համարում պարզաբանել, որ մասնագիտական մերկությունը որևէ կերպ չի կարող նման բաների տեղիք տալ։ Հանպատրաստից և չպատճառաբանված մերկությունն է, որ վնաս է հասցնում հայու գենետիկ ընկալմանը։
Մենք ողջունում ենք արվեստի դրսևորումները և խստագույնս խոյահարում ենք հանրահայտ դերասանուհուն վարկաբեկելու նման ճղճիմ և փցուն փորձերը։ Նրա աստվածային մարմինը լրացուցիչ անգամ ի ցույց է դնում հայու գենի որակական կողմը։ Արսինե Խանջյանը հայու գենի կրող է, ՀԱՅ ազգի արժանի զավակ, և վայելում է բոլորիս սերն ու հարգանքը։
Նյութի աղբյուրն՝ այստեղ