Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ծանոթ ու միարժամանակ անհայտ…գարեջուր ԽՍՀՄ-ի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խորհրդային գարեջրագործությունը ոչ մի տեղից էլ չի հայտնվել։ Իհարկե, եղել են ամեն ինչ քանդելու և սեփականը կառուցելու փորձեր, բայց պրոլետարիատը արագորեն է մեղմել իր բոցը և զգույշ արձագանքել գարեջրագործությանը։ Հետևաբար, ՆԷՊ-ի ալիքի վրա, գրեթե մեկ տասնամյակ, մարդիկ շարունակել են վայելել նախահեղափոխական գարեջրի տեսակները: Միևնույն ժամանակ, ոչ ոք առանձնապես չի ամաչել դրանց անվանման  բուրժուական գերմանական, չեխական կամ անգլիական ծագումից: Թեև ամեն տարի պիտակների վրա ավելի ու ավելի են սկսել քիչ աչքի ընկնել այնպիսի անուններ, ինչպիսիք են «Մյունխենյան» կամ «Վիենական», իսկ խորհրդային գարեջրի գործարանների անունները բնորոշ «կարմիր» անվանումներ են սկսել ստանալ: Սակայն գարեջուրը չի կորցրել իր որակը, և այն եփվել է նույն նախկին սարքավորումներով։ Ազգայնացված ձեռնարկությունները, որպես կանոն, տրվել են վարձակալության նախկին սեփականատերերին, ուստի բնակչությունը չէր կարող բողոքել այդ ըմպելիքի որակից։ ՆԷՊ-ն ընդհանուր առմամբ բավականին բարգավաճ ժամանակաշրջան էր, բայց 20-ականների վերջին այն սահմանափակվեց, և պետությունը վերահսկողության տակ առավ գարեջրի գործարանները (ինչպես նաև ցանկացած այլ բան): 1928 թվականի առաջին օրը հայտնվեցին գարեջրագործության առաջին ազգային ստանդարտները՝ ՕՍՏ-երը: Ըստ նրանց ԽՍՀՄ-ում կարելի էր արտադրել միայն չորս տեսակի գարեջուր՝ երկու տեսակ բաց, մուգ և սև։ ԽՍՀՄ Մատակարարման Ժողովրդական Կոմիսարիատը երկար ժամանակ չէր մտածում խորհրդային գարեջրի տեսակների ​​ անվան մասին, դրանք կոչվում էին «Բաց գույնի 1», «Բաց գույնի 2», «Մուգ» և «Սև»: 

Իհարկե, «սեփական» անվանումները կարող էին հպարտության առարկա լինել, բայց ժողովուրդը չէր շտապում օգտագործել դրանք։ Խնդիրը 1936 թվականին լուծել է Սննդի արդյունաբերության ժողովրդական կոմիսար Անաստաս Միկոյանը։ Լինելով սննդի և ըմպելիքների սիրահար նա լիովին համաձայն էր պրոլետարիատի պնդումներին և արտադրողներին «խնդրեց» գարեջրին տալ անուններ և օգտագործել ամենահաջող բաղադրատոմսերը, որոնք ներդրվել էին թարմացված ՕՍՏ-երում։ Այդպես են ծնվել «Ժիգուլևյան», «Ուկրաինական», «Ռուսական» և «Մոսկովյան» գարեջրերը։ Միկոյանի առաջարկած չորս համամիութենական գարեջրերը արտադրվել են մինչև Հայրենական մեծ պատերազմի ավարտը։ Պատերազմի ավարտից հետո ՕՍՏ-ները փոխարինվել են նոր ԳՕՍՏ-ներով, պետք էր տուրք տալ նոր չափանիշներին։ Սակայն գարեջրի տեսականու քանակը նվազագույն է մնացել մինչև 1961 թվականի նոյեմբերի 28-ը, երբ ԳՕՍՏ-ների փոխարեն ընդունվել են հանրապետական ​​տեխնիկական բնութագրերը։ Դրանից հետո տեսականու քանակը սկսել է արագ աճել և շատ շուտով հնարավոր է եղել վաճառքում գտնել «Գիգայականից» մինչև «Մագադանսկյան» տարատեսակների գարեջուրներ։ Նման տեսակները համամիութենական չէին և չպետք է պաշտպանեին հայրենական գարեջրի արդյունաբերության պատիվը։ Նրանց խնդիրն էր բավարարել սովորական քաղաքացիների կարիքները, ովքեր միշտ չէին կարողանում գտնել Ժիգուլևյան կամ Մոսկովյան գարեջրի շիշ։ Նոր տեսակները սկսել են ժողովրդականություն վայելել ոչ միայն այն պատճառով, որ այլ գարեջուր չկար, այլ այն պատճառով, որ երբ դրանք ստեղծվեցին, հաշվի էին առնվում որոշակի հանրապետության բնակիչների մտածելակերպն ու ազգային ավանդույթները։ Բացի այդ, տեխնիկական բնութագրերը շատ ավելի քիչ սահմանափակող էին արտադրողների համար, ինչն էլ հանգեցրել էր մի քանի իսկապես յուրահատուկ և լավ տեսակի ըմպելիքների առաջացման:

Խմիչքի տեսականու և համի առումով առաջատարներն էին Բալթյան հանրապետությունները և Ուկրաինական ԽՍՀ-ն, որոնց գարեջրագործական գործարանները կարող էին իրենց թույլ տալ օգտագործել ամենաբարձր որակի հումք: «Բաուսկաս», «Լատգալես Ալուս», «Անդրկարպատյան», «Լվովյան» - սրանք այն գարեջուրներն են, որոնք չափազանց բարձր էին գնահատվում  հանրապետություններում և անգամ Մոսկվայում: Եղել են նաև փորձեր խտության և թնդության հետ կապված: Այդպես են հայտնվել 1,8% ալկոհոլ պարունակող «Թարմացնող»-ը,  և 6%-ոց «Մայրաքաղաքայինը»-նը։ Որորշ գարեջուրներ ունեցել են նաև ծայրահեղ խտության արժեքներ՝ սկսած 8%-ից մինչև 20%:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ձախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը ԵվրոպայինՀրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում, տեղում աշխատում են հրշեջներըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասինՍպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղումԹեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը»Դանիան ԵՄ-ին առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըԻՀՊԿ գլխավոր հրամանատարը այցելել է կորպուսի նոր ստորգետնյա հրթիռային քաղաքը13-ամյա աղջիկ էր կյանքից հեռացել, էներգետիներ էր խմել. ի՞նչ է հայտնիՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Դմիտրիև․ Պուտինն ու Թրամփը պաշտպանում են ավանդական քաղաքակրթական արժեքներըԻրանը ներկայացրել է ստորգետնյա «հրթիռային քաղաք»Չինաստանի հյուսիսարևմտյան մասում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՆոյեմբերի 21-ը հեռուստատեսության համաշխարհային օրն էԻրանը ԱՄՆ-ի հետ հակամարտության շրջանակներում բարձրացնում է լարվածության սանդղակը՝ պատրաստվելով մեկ տասնյակից ավել խոշոր նավթատար նավերով ճեղքելու ԱՄՆ-ի շրջափակումը․ ՈսկանյանՀորմուզի նեղուցում տանկերը բախվել է ականիԴեպքի օրը տուն պետք է գար, մի օր առաջ զանգել էր մորը. Գավառում սգում են զինվորի մահըԵղվարդ քաղաքի Անդրանիկի 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվելՏատյանա Կիմը լքել է Wildberries-ի գլխավոր տնօրենի պաշտոնըՇվեյցարիայում հանրաքվե կանցկացվի «Ռազմական նյութերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալՄինչև նոյեմբերի 20-ը ժամը 24։00-ն ներկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն․ ՀՖՖԱնկեղծ ասած՝ մեր վիճակը շատ լավ չէ․ Իրանի նախագահԱդրբեջանի Կովկասի մուսուլմանների վարչությունը մեղադրել է Երևանին սադրանքի մեջՎաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը․ վարչապետԻնդոնեզիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԻրանը լիովին պատրաստ է պшտերազմի, և եթե ԱՄՆ-ն չընդունի Թեհրանի կողմից ավելի վաղ ձևակերպված կարգավորման պայմանները. իրանցի պաշտոնյաՍպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանովԻրաքում գազատարի պայթյnւնի հետևանքով 4 մարդ է զnhվելԱՄՆ-ը պետք է փոխի իր դիրքորոշումը և հստակ մտադրություն հայտնի Իրանի հետ խաղաղության գործարք կնքելու վերաբերյալ․ ԱրաղչիՀայաստանը ցանկանում է նստել երկու աթոռի վրա«Բավարիան» մի քանի ամսով զրկվեց առաջատարից. ակումբը հայտարարություն է տարածելԲրազիլիայի հարավում փոթորկի հետևանքով զnhվել է 3 մարդ, վիրավnրվել՝ շուրջ 60 բնակիչՄեդիայից կարծիք. Ինչո՞ւ Թուրքիան չի բացի իր սահմանը Հայաստանի հետԶելենսկին վերջին շրջանում ԵՄ երկրների հետ սկսել է խոսել այնպես, կարծես դրանք իր սեփական վասալներն են. ԶախարովաԻրանի ԶՈւ-ն խnցել է ամերիկյան թվով 58-րդ MQ-9 ԱԹՍ-ն«Գյումրին մեր քաղաքն է». Նոր սկանդալ է հասունանում Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայի շուրջԱշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ»Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումԵս ձեռքերս լվանում եմ. Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետոՌԴ զինուժը ոչնչացրել է ուկրաինական 275 անօդաչու թռչող սարքԳերմանիայում շուրջ 87,000 մարդ է մասնակցել երիտասարդական բողոքի ցույցերինԱռասպելացված հին պատմությունների ու գաղափարախոսությունների տարասեռ համադրությունը. «Փաստ»Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները․ Տիգրան ԱբրահամյանՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լիտվայի հետ. պատմության այս օրը (Նոյեմբերի 21)Ժամանակի ընթացքում Հայաստանը դուրս կգա և՛ ԵԱՏՄ-ից, և՛ ՀԱՊԿ-ից. ի՞նչ հետևանքների է պետք սպասել. «Փաստ»«Նարեկիցս հետո հանուն մեր աղջիկների ապրեցինք». կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Ջրականում. «Փաստ»Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»Արաղչին հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ հարստացված ուրան արտահանել երկրիցՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 21-ին
Ամենադիտված