Անտառային ուժեղ հրդեհ՝ Թուրքիայի արևմուտքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի արևմտյան Քյութահյա նահանգի Էմեթ շրջանում ուժգին պայքար է տարվում անտառային հրդեհների դեմ։ Հրդեհաշիջման աշխատանքներում վաղ առավոտից ներգրավված են 26 ուղղաթիռ, 9 ինքնաթիռ, 78 հրշեջ մեքենա, 8 բուլդոզեր և շուրջ 600 հոգանոց անձնակազմ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Քյուրեջի և Սամրիկ գյուղերի միջև ընկած անտառապատ գոտում նախօրեին բռնկված հրդեհը ողջ գիշեր չի հաջողվել մարել թե ցամաքային և թե օդային միջամտությամբ։
Քյութահայի նահանգապետ Ալի Չելիքը տեղեկացրել է, որ հրդեհը շարունակվում է 200հա անտառապատ տարածքում։ Իսկ Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հրշեջներին աջակցելու համար գործի է դրվել նաև անօդաչու թռչող սարք։