Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հուլիսի 25)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Դանիա՝ Իստեդյան ճակատամարտի օր, Իսպանիա՝ Գալիսիի օր, Թունիս՝ Հանրապետության օր, Պուերտո-Ռիկո՝ Սահմանադրության օր, Ռուսաստան՝ Հետաքննիչների օր, Հայաստան՝ Արմավիր քաղաքի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

373– վախճանվել է ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծ-ը, Հայ Առաքելական Եկեղեցու տոնելի սրբերից մեկը:

1897– Հայ Հեղափոխական Դաշնակցության կողմից կազմակերպվել է Խանասորի արշավանքը: Հայ ազատամարտիկները հարձակվել են քրդական մազրիկ ցեղախմբի վրա և կոտորել նրանց, քանի որ 1896-ին քուրդ մազրիկ ցեղախումբը, սուլթան Աբդուլ Համիդի հրամանով, Վանի հայոց ինքնապաշտպանության ժամանակ սպանել էր հայ մարտիկների:

1919-հայ-թուրքական պատերազմի ժամանակ հայերը պարտություն են կրել Շախտախտում և Նորաշենում, դա Նախիջևանի հայկական կայազորին դրել է դժվար դրության մեջ, և գեներալ Շելկովնիկյանը ստիպված նահանջել է դեպի լեռնային Մարտիրոս գյուղ։

1922– Նեմեսիս գործողության շրջանակներում Թիֆլիսում Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը սպանել են Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալ փաշային, որին դաժանության համար «մսագործ» էին անվանում:

1941-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական կառավարությունը հայտարարել է իր չեզոքության մասին, չնայած ամբողջ պատերազմի ընթացքում բազմակողմանի օգնություն է ցույց տվել ֆաշիստական Գերմանիային։

1972 –վախճանվել է հայազգի խորհրդային ծաղրածու, դերասան Լեոնիդ Ենգիբարյանը:

1975– ծնվել է հայ քաղաքական և հասարակական գործիչ Արմեն Աշոտյանը:

1990-ընդունվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «Անօրինական զինված խմբավորումների դեմ պայքարի» հրամանը, որի հիման վրա իրականացված 160 օպերատիվ-զինվորական գործողություններից 156-ը իրականացվել է հայաբնակ գյուղերում և քաղաքներում:

 1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մադագասկարի հետ։

1996– վախճանվել է ազգությամբ հայ խորհրդային նշանակավոր երգահան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, բազմաթիվ ֆիլմերի երաժշտության հեղինակ Միքայել Թարիվերդիևը:

1998-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ԱՄԷ-ի հետ։

2006- Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ միայնակ է մասնակցելու 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին:

2011-Ստամբուլի դատարանը Հրանտ Դինքի սպանություն գործով 23 տարվա ազատազրկման է դատապարտել Օգյուն Սամաստին:

2013-Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կասեցրել է հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման մասին որոշումը:

2015-Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է Սյունիքի մարզպետի որդի՝ Տիգրան Խաչատրյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

306 –ծնվել է Հռոմի կայսր Կոնստանցի 1-ին Խլորը, որը հանդիասնում է Կոնստանտինների տոհմի հիմնադիրը և Կոնստանտին Մեծի հայրը:

1139 –Պորտուգալիայի գրաֆ Ալֆոնս 1-ինը իրեն հայտարարել է թագավոր, Պորտուգալիան դարձել է թագավորություն:

1261 –թագավոր Միխայիլ 8-րդ Պալեոլոգը առանց կռվի գրավել է Կոնստանտինապոլը և հունական իշխանություն հաստատել այնտեղ: Դադարել է գոյություն ունենալ 4-րդ խաչակրաց արշավանքից հետո ստեղծված Լատինական կայսրությունը:

1567– հիմնադրվել է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը:

1587 –Ճապոնիայում արգելվել է քրիստոնեությունը, ճիզվիտներին առաջարկվել է 20 օրվա ընթացքում լքել երկիրը:

1593 –Հենրիխ Նավարացին ընդունել է կաթոլիկությունը:

1814-անգլիացի գյուտարար Ջորջ Ստիվենսոնը իրականացրել է շոգեքարշի առաջին փորձարկումը:

1843 –վախճանվել է շոտլանդացի քիմիկոս, գյուտարար Չարլզ Մակինտոշը, որը հայտնաբերել է անջրանցիկ թիկնոցը (մակինտոշ):

1874 –ծնվել է օրգանական քիմիկոս, ակադեմիկոս Սերգեյ Լեբեդևը, որը առաջինն է մշակել էթիլ սպիրտից կաուչուկ ստանալու մեթոդը:

 1895 –կայացել է ապագա Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Պիեռ Կյուրիի և Մարիյա Սկլադովսկայայի հարսանիքը:

1909- Լուի Բլերիոն իր սեփական ձեռքերով ստեղծած ինքնաթիռով թռել է Լա-մանշի նեղուցի վրայով:

1934-վախճանվել է ուկրաինացի անարխիստ Նեստոր Մախնոն:

1941 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից Վիտեբսկում ստեղծվել է գետտո:

1943 –հեղաշրջման արդյունքում պաշտոնարկ է արվել և ձերբակալվել իտալական ֆաշիստների առաջնորդ Բենիտո Մուսսոլինին:

1944 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է հյուսիս-արևմտյան Ֆրանսիայի ազատագրման «Կոբրա» օպերացիան:

1978 –Օլդեմ քաղաքում(Անգլիա) ծնվել է արհեստական բեղմանվորմամբ ստեղծված առաջին մարդը:

1980– վախճանվել է ռուս նշանավոր երգիչ, երգահան և դերասան Վլադիմիր Վիսոցկին:

2000– Փարիզի մերձակայքում Air France ավիաընկերության «Կոնկորդ» ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 109 անձինք:

2020- վախճանվել է անգլիացի գիտարիստ, «Fleetwood Mac» խմբի ստեղծող Պիտեր Գրինը (իսկական ազգանունը Գրինբաում):

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՇիրակի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը. կա տուժած Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Սանկտ Պետերբուրգում փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին «Յուվենտուս»-ը ու «Քրիսթալ Փելաս»-ը հաղթանակներով սկսեցին ԵԼ մրցաշարը. այլ արդյունքներ Ծառուկյան-Ռուֆի մենամարտին ընդառաջ կայացել է հայացքների մենամարտը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում Պակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգումԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Իրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Կանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Ռուսաստանում սկսվել են Պետդումայի ընտրությունները. դրանք կտևեն երեք օր Գազ չի լինի մինչեւ 18:00-ն Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պաստիս օղիԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյան «Աշխարհաքաղաքական անհեթեթություն. Արդյո՞ք Երևանը որոշել է ռուսական 102-րդ ռազմակայանը վերածել եկամտի աղբյուրի»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱբովյանում 2 տղամարդիկ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին «Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին»Ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 18Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում «Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք» Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում է
Ամենադիտված