Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շվաքարա՞ն, թե՞ կրպակ, այս է խնդիրը. Գառնիի «Քարերի սիմֆոնիա»-ում հետաքրքիր զարգացումներ են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մոտ երկու շաբաթ է՝ Գառնիի «Քարերի սիմֆոնիա» կամ «Բազալտե երգեհոն» բնական հուշարձան այցելությունը դարձել է վճարովի՝ 200 դրամ մուտքավճարով: Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ պատմամշակութային հուշարձանի տարածքում նաև ինչ-որ կրպակ է տեղադրվել:

«Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիայի» նախագահ Յաշա Սոլոմոնյանը ընդհանուր առմամբ բացասական չի գնահատում մուտքավճարի սահմանումը.

«Որքանով ես եմ տեղյակ, համայնքն է նման որոշում կայացրել, քանի որ այն համայնքային ենթակայության տարածք է: Գումարի հիմնավորումը տեղում հսկողություն և մաքրություն իրականացնելն է: Եթե այդ ամենը պահպանվի, հուշարձանի տարածքում վերահսկողություն իրականացվի, բացասաբար չեմ վերաբերվում որոշմանը: Անկեղծ, չեմ կարծում՝ այդ երկու հարյուր դրամը բացառիկ թանկարժեք է, ավելի շուտ սիմվոլիկ ինչ-որ գումար է»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Սոլոմոնյանը: 

Անդրադառնալով հուշարձանի տարածքում կրպակի տեղադրմանը՝ Սոլոմոնյանը նշեց.

«Այդ մասով մենք բազմիցս խոսել, բարձրաձայնել ենք՝ թե՛ Տուրիզմի կոմիտեին, թե՛ համայնքապետարանին, թե՛ Շրջակա միջավայրի նախարարությանը: Դրան, իհարկե, դեմ ենք, որովհետև նման բաներն աղճատում են հուշարձանի իրական տեսքը: Տարբեր կրպակներ հեռացնել տվեցինք, բայց, կարծես, անընդհատ սնկի պես դրանք նորից բուսնում են»:

Գառնի համայնքի ղեկավար Տիգրան Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Քարերի սիմֆոնիայի» ճանապարհը վերանորոգվել է, տարածքը՝ բարեկարգվել.

«Մուտքավճարը սահմանվել է, որովհետև այնտեղ մարդիկ են աշխատում, սպասարկում է իրականացվում: Մուտքավճարը գալիս է համայնքի բյուջե, որտեղից էլ վարձատրում ենք այդ մարդկանց»:

Հարցին՝ դա որևէ կերպ կարո՞ղ է անդրադառնալ դեպի հուշարձան այցելուների հոսքի վրա, համայնքի ղեկավարը պատասխանեց.

«Ոչ, մարդիկ հիմա ավելի ոգևորված են: Այնտեղ մեքենա չի իջնում, ստիպված են ոտքով քայլել, իսկ բարեկարգումից հետո ամեն ինչ ավելի հեշտ է»:

Ինչ վերաբերում է հուշարձանի մոտ տեղադրված կրպակին, համայնքի ղեկավարն ասաց՝ «այնտեղ որևէ կրպակ չկա»:

Գառնիի համայնքապետարանի պաշտոնական էջում, այնուամենայնիվ, գտանք համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 3-ի N 67-Ա որոշումը, որով «թույլատրվում է համայնքի ղեկավարին՝ Կոտայքի մարզիԳառնի համայնքի «Քարերի սիմֆոնիայի» տարածքում տեղադրել շվաքարան՝ այցելուների համար անվտանգ վայրը ապահովելու համար»:

Ընդ որում, նոր շվաքարանը տեղադրելու համար Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի՝ (ՀՏԶՀ) Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության միջոցներով, իրականացված ծրագրի  շրջանակներում տեղադրված շվաքարանը տեղափոխվել է 20 մետր հեռու տեղադրված վայրից՝ «ավելի անվտանգ վայր ապահովելու համար»:

Գուցե հենց շվաքարա՞նն է կրպակի տպավորություն թողնում, ո՞վ գիտի:

Մարիամ Նալբանդյան

Ֆինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԻտալիայի հավաքականը կգլխավորի Ռոբերտո Մանչինին Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը․ վարորդը հոսպիտալացվել է Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Զելենսկին Թրամփի հետ կարճ և առանց լրագրողների հանդիպում է ունենալու. Reuters Կալանավայրից վախեցնում են վկաներին. Էջմիածնում դաժան ծեծից հետո մահացած 22-ամյա տղայի մայր Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Կյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյա տղայի նկատմամբ Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Եվրոպական ֆոնդային ինդեքսներն աճ են գրանցել երկուշաբթի օրը Ոսկե գնդակի դափնեկիրը ժամանել է Մադրիդ․ հայտնի է այցի նպատակը 3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասին Իրանը կարող է լուրջ մարտահրավերների բախվել որպես Հայաստանի հուսալի հարևան«Սա հարված է ժողովրդին և տնտեսությանը». Հայաստանի արևմտամետ գաղութային բռնապետությունը խստացնում է իր վերահսկողությունը ՌԴ զորքերը հարվածել են Ուկրաինայի նավահանգիստներին և նրանց ԶՈւ-ի համար գործող նավերին Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կա վիրավոր Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը Հայաստանում կայանալիք հանրաքվեի նախաձեռնության հեղինակ. «Փաշինյանի քաղաքական դագաղը»Վանաձորում 6–ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Տարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ին Գոռում են ոչ լավ կյանքից. Հայաստանի ձկնաբույծներն ու ֆերմերները դուրս են գալիս բարրիկադներՎթարային ջրանջատում Ալավերդիում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Գնդակահարվել է Հայաստանի ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ամատունի Վարդապետյանը․ պատմության այս օրը (28 հուլիս)Ես մի փոքր հիասթափված եմ, որովհետև երկուսուկես տարի հետո դուք կարող եք այլ նախագահ ունենալ. Թրամփ Վանաձորի Բուլղարական թաղամասում քույրը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել ՀՀ-ի համար՝ իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու․ Աբրահամյան Լույս չի լինելու Ռուսաստանից ակտիվորեն վտարում են օտարերկրացիներին Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելու
Ամենադիտված