«Ինտերը» հաղթել է 8:1 հաշվով, Մխիթարյանը կատարել է գոլային փոխանցում
ՍՊՈՐՏԻտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերն» ընկերական հանդիպում է անցկացրել իտալական C Սերիան ներկայացնող «Նովարայի» հետ։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության է հասել է 8:1 հաշվով։
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան, «Ինտերի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ։
Դուբլի հեղինակ է դարձել արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։ Աչքի են ընկել նաեւ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն, իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան, իտալացի պաշտպան Ռաուլ Բելանովան, իտալացի պաշտպան Մատիա Զանոտին։ Գրանցվել է նաեւ մեկ ինքնագոլ «Ինտերի» օգտին։