«Արարատ-Արմենիա» - «Պայդե»․ Բուքմեյքերների կանխատեսումը
ՍՊՈՐՏՖուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» հուլիսի 21-ին Ավանի Ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում կընդունի էստոնական «Պայդեին»։
Բուքմեյքերները ֆավորիտ են համարում հայկական թիմին, որի հաղթանակի գործակիցը 1.65 է։ «Պայդեի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 5.50, ոչ ոքի արդյունքինը՝ 3.75 գործակցով։
«Արարատ-Արմենիա» - «Պայդե» հանդիպումը կմեկնարկի 19:00-ին։