Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Էրդողանն ու Էբրահիմ Ռայիսին համատեղ հայտարարություն են տարածել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսի համանախագահությամբ կայացած Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստից հետո հրապարակվել է համատեղ հայտարարություն։

Համատեղ հայտարարության համաձայն՝ կողմերը, ի լրումն երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի, տարածաշրջանային և գլոբալ զարգացումների լույսի ներքո, ընդգծել են վերջին չորս դարում փոխադարձ հարգանքի, փոխադարձ շահերի և բարիդրացիության վրա հիմնված եղբայրական ու բարեկամական հարաբերությունների առկայությունը, ինչպես նաև այդ հարաբերությունների ընդլայնման կարևորությունը:

Վերահաստատվել է երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների ամուր քաղաքական կամքը՝ շարունակաբար զարգացնելու իրենց տնտեսական, առևտրային և տարանցիկ կապերը։

Շեշտվել է Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նախորդ նիստերում ընդունված որոշումների իրականացման կարևորությունը:

Երկկողմ և տարածաշրջանային մակարդակներում կողմերն արտահայտել են ահաբեկչության բոլոր ձևերի դեմ պայքարելու միասնական քաղաքական կամք դրսևորելու անհրաժեշտությունը:

Բացի այդ, ընդգծվել է հակամարտությունների խաղաղ կարգավորման համար տարածաշրջանային և միջազգային մեխանիզմների անհերքելի նշանակությունը և ավելի արդար միջազգային կարգ հաստատելու համար մարդասիրական մոտեցումների անհրաժեշտությունը։

Թուրքական և իրանական կողմերը գնահատել են նաև իրենց տնտեսական համագործակցության նոր հնարավորությունները:

Լիովին օգտվելով առկա մեխանիզմներից և ամբողջությամբ կիրառելով գործող համաձայնագրերն ու կանոնակարգերը, հաշվի առնելով նաև Համատեղ տնտեսական հանձնաժողովի, Առևտրի արտոնյալ համաձայնագրի, տրանսպորտի, բանկային, մաքսային, առողջապահության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության համատեղ կոմիտեների առկայությունը՝ կողմերը պայմանավորվել են ավելացնել առևտրատնտեսական համագործակցությունը, վերահաստատել են իրենց հանձնառությունը նոր հնարավորություններ ստեղծելու համար:

Կամք է դրսևորվել խրախուսելու մասնավոր հատվածներին համատեղ ներդրումներ կատարել ենթակառուցվածքներում, տարածաշրջանային մայրուղիներում և երկաթուղիներում, տարանցիկ և տրանսպորտային միջանցքներում:

Շեշտը դրվել է նաև էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության ամրապնդման և ընդլայնման վրա։

Կարևորվել է Թուրքիայի և Իրանի միջև առկա խորհրդարանական դիվանագիտությունը և դրա ընդլայնումը խորհրդարանների համագործակցության միջոցով։

Հակամարտությունների համատեքստում կարևորվել է քաղաքական երկխոսությունը:

Նշվել է, որ միջազգային քաղաքական վեճերը կարող են լուծվել միայն բովանդակալից քաղաքական երկխոսության, այլ ոչ թե միակողմանի պատժամիջոցների միջոցով։

Մտահոգություններ են արտահայտվել ուկրաինական պատերազմի բացասական հետևանքների վերաբերյալ։ Բացահայտվել է բանակցությունների արդյունքում ձեռք բերվող լուծման անհրաժեշտությունն ու հրատապությունը։ Ընդգծվել է ճգնաժամի հումանիտար հետևանքների վերացման ուղղությամբ համատեղ ջանքերի կարևորությունը:

Հարավային Կովկասում բազմակողմ համագործակցության զարգացման տեսանկյունից ընդգծվել է 3+3 տարածաշրջանային խորհրդակցությունների հարթակի կարևորությունը և այդ ձևաչափով հանդիպումների կազմակերպման անհրաժեշտությունը։

Transfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըՇվեյցարիայի Ժնև քաղաքում կանցկացվի 2026 թվականի շախմատի աշխարհի առաջնությունըԿարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան ՊրիինՊատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրության մեջ. Թուրքիայի հետ վեճի պատճառ դարձած ձևակերպումը հանվել է. Քըլըչ«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարքՎերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհըԵվրամիությունը հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման սահմանափակումներ է մտցրել․ հայտնի են քվոտաներըԵզրաս արքեպիսկոպոսը Պատրիարք Կիրիլին է փոխանցել Վեհափառի շնորհավորանքներն ու եղբայրական ողջույնները նրա 80-ամյակի առթիվԲրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդՆոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միությունԱրցախից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ըԿենտրոնի որոշ հասցեներում մինչև 20։00-ն ջուր չի լինիԼՂ-ից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության վկայականների ժամկետը երկարաձգվել էԱռեղծվածային դեպք, Երևանի «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին«Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմինԱվտովթար Կոտայքում․ վիրավոր կաՋերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով. ձյուն է սպասվումՌուսաստանն արգելել է ցուցադրել «Մnնթե» ֆիլմըԳլխավոր դատախազության հայցը բավարարվել է. հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 1,27 միլիարդ դրամԳազայի ավելի քան 99 տոկոսը կարող է աղտոտված լինել քիմիկատներnվ Իսրայելի hարձակումների պատճառով. OxfamՌուս զբոսաշրջիկները սկսել են սառչել դեպի հանրաճանաչ երկիրը. Ի՞նչն է անկում ապրում ՀայաստանումՓորձագետ. Ինչու՞ «Ուժեղ Հայաստանի» բոյկոտը կարող է նվեր լինել Փաշինյանի համարՀայաստանում չեն հավատացել Փաշինյանի հրաժարակաինԿասեցվել է «Աշտարակ կաթ»-ի արտադրատեսակների արտադրությունըՌուսաստանին շրջանցել. Հայաստանի քաղաքական խաղերից դոլարների և պատերազմի հոտ են գալիսՀուանգի կարողությունն աճել է գրեթե 34 միլիարդ դոլարով Nvidia վերադառնալուց հետո. ForbesԷելկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերումԱրաբկիրի եկեղեցու մոտ բախվել են Kia-ն ու Volkswagen-ը. մեքենաներից մեկը մխրճվել է բենզալցակայանի տարածք. կա վիրավորԱրատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ»Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 88,68 դոլարիՂրիմի պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Ախալցիխայի ճակատամարտը, որտեղ թուրքերը պարտվել են. պատմության այս օրը (Նոյեմբերի 24)Ռուսաստանում օտարերկրացիների համար նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտելՌուսական անօդաչու թռչող սարքը մտել է Լեհաստանի օդային տարածք Ուկրաինայի վրա հարձակման ժամանակԴատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մաhացել է. Տիգրան ԱբրահամյանՇահագրգռված են ապահովել, որ Ռուսաստանը կրկին չափազանց ուժեղ չդառնա Հարավային Կովկասում. «Փաստ»«Ժողովուրդ». Շարքային քաղաքացու քանի՞ ամսվա աշխատավարձ արժե նախարարների «լուքը»Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն«Ժողովուրդ». Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ նրանց ծրագրերը խառնվել ենՌԴ ուժերը խոցել են ուկրաինական 699 ԱԹՍ․ ռուսական կողմը հարվածել է մի շարք օբյեկտների«Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը«Վերջին զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, էլի կզանգեմ, բայց Ռաֆիկիցս էլ զանգ չստացա». Ռաֆիկ Գասպարյանն անմահացել է նոյեմբերի 4-ին Շուշիի մատույցներում. «Փաստ»«Ժողովուրդ». Բրյուսովում կրկին բունտ է հասունանում․ Գյուրջինյանի դիրքորոշումը փոխվել է«Իրավունք». «Եթե անգամ գազը թանկանա, կոլապս չի առաջանա. գազի համար էլ ինչ–որ գումար կգտնվի»«Հրապարակ»․ Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում«Բավարիա»-ն փոխարինող է գտել վնասվածք ստացած Հարի ՔեյնինԱթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»«Ժողովուրդ». Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացելՆիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա«Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել ենԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր
Ամենադիտված