Դենի Վիլնևը սկսել է «Դյունա» ֆիլմի երկրորդ մասի նկարահանումները
ՄՇԱԿՈՒՅԹՌեժիսոր Դենի Վիլնեւը պաշտոնապես սկսել է «Դյունա»-ի շարունակության նկարահանումները։ Համացանցում հրապարակել է «Դյունա։ Մաս 2» ֆիլմի նկարահանումների հրապարակից ավանդական լուսանկար՝ ամենակարեւոր գործիքով՝ շրխկանով։
Ֆիլմում նկարահանվելու են Տիմոտի Շալամեն, Ռեբեկա Ֆերգյուսոնը, Զենդայան, Ջոշ Բրոլինը եւ Խավիեր Բարդեմը։
Շարունակության պրեմիերան նախատեսված է 2023 թվականի հոկտեմբերի 20-ին։