«Փյունիկ» - «Դյուդելանժ»․ Բուքմեյքերների կանխատեսումը
ՍՊՈՐՏՖուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում հուլիսի 19-ին կընդունի Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին»։
Բուքմեյքերները կանխատեսում են Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի հաղթանակը, որի գործակիցը 2.00 է։ «Դյուդելանժի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3.40 գործակցով, ոչ ոքի արդյունքինը՝ 3.00։
«Փյունիկ» - «Դյուդելանժ» հանդիպումը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20:00-ին։