Հայաստանի թիմը պարտվեց շվեյցարացիներին
ՍՊՈՐՏԲասկետբոլի կանանց մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվող Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի մրցաշարում խմբային փուլի արգելքը չհաղթահարելուց հետո 9-18-րդ տեղերի համար որակավորման երկրորդ խաղում մրցեց Շվեյցարիայի թիմի հետ եւ պարտություն կրեց 61:116 հաշվով։
Որակավորման առաջին խաղում Հայաստանի թիմը մրցել էր Ալբանիայի հավաքականի հետ եւ պարտություն կրել 58:74 հաշվով։
B ենթախմբում հայ բասկետբոլիստուհիները մեկնարկել էին հաղթանակով՝ առաջին տուրում 49:46 հաշվով պարտության մատնելով Վրաստանի թիմին։ Երկրորդ տուրում Հայաստանի թիմը 40:102 հաշվով պարտվել էր Իսրայելի թիմին, երրորդ տուրում՝ 30:101 հաշվով Գերմանիայի թիմին։