Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի նախագահի երկդիմի խաղը և Փաշինյանի լռությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ շնորհավորական նամակ է գրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որում հայտնել է, թե Բաքուն մտադիր է Երևանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել։
 
«Հավատում ենք, որ Ֆրանսիան արժեքավոր ներդրում կունենա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացում՝ մեր ներկայացրած՝ միջազգային իրավունքի վրա հենված հինգ սկզբունքների հիման վրա,- գրել է Ալիևը։
 
Միաժամանակ Ադրբեջանի բռնապետը հայտարարել է, թե Ադրբեջանը վերջ է դրել իր տարածքների 30-ամյա օկուպացիային և մտադիր է այժմ շրջել պատերազմի էջը։
 
Փորձագետները նշում են, որ Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունը բացարձակապես որևէ կապ չունի իրականության հետ։ Ադրբեջանն այսօր էլ փորձում է նոր պատերազմ սկսելու հիմքեր ստեղծել, օրումեջ հայտարարելով, թե հայկական զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը՝ դա ներկայացնելով միջազգային հանրությանը։ Մյուս կողմից էլ փորձում են միջազգային հանրության աչքում երևալ որպես ավելի խաղաղասեր պետություն, որը ռազմական գործողությունների է գնալու միայն Հայաստանի քաղաքականության պատճառով։
 
Այն, որ Ադրբեջանի նախագահը մտադիր չէ որևէ կերպ պահել իր խոստումը, վկայում է երեկվա նրա արարքից։ Նա հրամանագիր է ստորագրել Երևանի, կամ ինչպես ադրբեջանցիներն են ասում՝ Իրևանի պետական ադրբեջանական դրամատիկական թատրոնի 140-ամյակը պետական մակարդակով նշելու վերաբերյալ։ Հրամանագրում առկա են ոչ միայն պատմության բազմաթիվ խեղաթյուրումներ, այլև, փաստացի, ոտնձգություններ են կատարվում Հայաստանի տարածքային ամբողջականության՝ մասնավորապես Երևանի նկատմամբ։
 
Տասնամյակներ շարունակ Ադրբեջանը կեղծել է պատմությունը, ներկայացնելով, թե իբր Զանգեզուրը, Երևանը, Սևանա լիճը պատկանում են իրենց։ Եվ այսօր մի կողմից «Խաղաղության պայմանագիր» կնքելու պատրաստակամություն հայտնելով, մյուս կողմից Ալիևը ինքն է անմիջապես հերքում իրեն՝ ցույց տալով, որ բացարձակ մտադիր չէ գնալ «Խաղաղության պայմանագրի» ստորագրման, այլ ընդհակառակը, հիմքեր է նախապատրաստում Հայաստանի վրա հարձակվելու։
 
Այս իմաստով Հայաստանի գործող իշխանությունները դարձել են Իլհամ Ալիևի բնական դաշնակիցը։ Պատերազմից հետո, իշխանությունը պահելու մոլուցքով տառապող փաշինյանական վարչախումբը, որևէ քայլ չի ձեռնարկել երկրի պաշտպանողականությունը բարձրացնելու, իսկ երեկ Գլխավոր շտաբի պետ նշանակվել է զինվորականության շրջանում առանձնապես մեծ հեղինակություն չվայելող մի զինվորական։
 
Ռուբեն Ներսիսյան
Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ»Սատելիտների քաղաքականությունը. ինչպես են «կեղծ ընդդիմադիրներն» աշխատում Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար. «Փաստ»Սարի թաղ-Սարալանջ ճանապարհին բախվել են Lixiang-ը, Honda-ն և Nissan-ըՔրեական հեղինակության uպանnւթյան փորձը կանխվել է Մել Գիբսոնը թողարկել է «Քրիստոսի հարությունը» ֆիլմի առաջին կադրը ԱՄՆ-ը լավ շանսեր ունի Իրանի հետ միջուկային հարցով ժամանակավոր համաձայնության հասնելու համար. Մարկո ՌուբիոՀՀ ՊՆ նախկին շենքի մոտ բախվել է 3 ավտոմեքենաՌուսական գազի գինը Հայաստանի համար «ավելի քան արտոնյալ է», սակայն դա կփոխվի, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՊեսկովՍիրուշոն և Սյուզան Մարգարյանը նոր լուսանկարներ են հրապարակել Երևան քաղաքի քրեական nստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել Կասեցվել է «Ապարանի պանրի գործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄՍպերցյանն ակնարկել է «Կրասնոդարից» հնարավոր հեռանալու մասին Վայքում բախվել են «Iveco» կցորդիչով բեռնատարը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով բեռնատարը այնուհետև բախվել է «MAN» կցորդիչով բեռնատարին․ կան տուժածներԱրցախը պարտվե՞ց, թե հանձնեցին. բացառիկ հարցազրույց գեներալ Վարդան Ավետիսյանի հետՇաղափ բնակավայրում բախվել են «VAZ»-ը և «GAZ»-ը․ կա զnh Քրեական ոստիկանները հայտնաբերել են մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա․ կան ձերբակալվածներԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի 2026-ի զեկույցը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի եկեղեցիների nչնչաgnւմը Սերբիայի նախագահը կարող է հրաժարական տալ Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը․ԴանիելյանՄեկնարկում է 2026–2027 ուս․ տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ Վրաերթ-վթար՝ Երևանում․ 2 վիրավոր կա Ռուսական գազի գինը ՀՀ-ի համար «ավելի քան արտոնյալ է», սակայն դա կփոխվի, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-իցԻնչպե՞ս է Փաշինյանը ստում վիզաների հարցումԻրականացվել է Սևանի կողակի բնական պաշարների վերականգնման ծրագիր․ ՇՄ նախարարՈւկրաինայի զինուժը հարվածել է ՌԴ-ին․ զոhեր կան Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Քամյու կոնյակ Փաշինյանն անցել է բացահայտ սպառնալիքներիԴատարանը կալանավորել է օրեր առաջ մաhացած hղի կնnջը տեղափոխող ամուսնունՀայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Տասնյակ հասցեներում մայիսի 26/27-ին ջուր չի լինելու «Հայաստան. արդյո՞ք Փաշինյանի ռուսամետ մրցակիցները կզրկվեն ընտրություններին մասնակցությունից» «Գործը արվա՞ծ է. Հիմնական վախը Ռուսաստանի հայերից է. Փաշինյանը խելացի հնարք է գործել» Եվրադիտորդները կրկին սվաղում են Փաշինյանի հանցանքները Հարյուրավոր հասցեներում մայիսի 25-ին, 26-ին, 27-ին և 29-ին գազ չի լինի«Եթե չմասնակցեինք, նորից ժողովրդին տանելու էին թրքացման»․ Սամվել Կարապետյանի կոշտ հայտարարությունները կոտայքցիների հետ հանդիպմանը Ծնվել է ռուսաստանցի հայազգի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը․ պատմության այս օրը (25 մայիս)ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Մոսկվայի տնտեսական ազդակները․ ինչի՞ առաջ է կանգնում Հայաստանը 1 զոհ 3 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Ապարան-Քուչակ ավտոճանապարհինՌուբլին էժանացավԱյսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի Ռուբիոն նշել է Իրանի հետ բանակցություններում զգալի առաջընթացի մասին Նոր Նորքում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ ոստիկաններն ունեն կասկածներ, որ այն միտումնավոր հրկիզել ենՇահեն Մարտիրոսյանը եզրափակչում 40 վայրկյանում հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի Մ-15 չեմպիոն Պակիստանում երկաթգծերի պայթեցման հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվելՆեթանյահուն Սպիտակ տան մոտ տեղի ունեցած վերջին հրաձգությունը Թրամփի դեմ «մահափորձ» է անվանելԻրանը հերքել է ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղ համաձայնագրի բովանդակության մասին Axios-ի տեղեկությունըԵս Իրանի հետ գործարքի չէի գնա, եթե դա Իսրայելին ձեռնտու չլիներ․ Թրամփ Պառակտում՝ Թուրքիայի քեմալականների միջև. երկու կողմերի միջև բախnւմներ են տեղի ունենում
Ամենադիտված