Ռուսաստանում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին` «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությանը հղումով, վարակը հաստատվել է Եվրոպայից վերադարձած երիտասարդի մոտ։
«Հիվանդությունը հայտնաբերվել է մի երիտասարդի մոտ, որը վերադարձել է Եվրոպա կատարած ուղևորությունից և դիմել բժշկական հաստատություն՝ վարակին բնորոշ ցանով»,- ասվում է հաղորդագրությունում։
«Ռոսպոտրեբնադզորը» պարզաբանել է, որ հիվանդությունը թեթև է, և հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա մեկուսացվել է և գտնվում է վարակաբանական բժշկական հաստատությունում։
Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը փոխանցվում է մարդկանց միջև սերտ շփման հետևանքով։ Վարակվածների մեծ մասը սովորաբար ապաքինվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ բարդություններ, այնուամենայնիվ, հնարավոր են: