Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հուլիսի 12)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բորտուղեկցորդուհու միջազգային օր, Լուսանկարիչների միջազգային օր , Ավստրալիա՝ Աբորիգենների օր, Դանիա՝ Ֆիորտի օր, Իրան՝ Հիջաբի և հնազանդության օր, Հյուսիսային Իռլանդիա՝ Օրանժիստների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1988- Լեռնային Ղարաբաղի  Ինքնավար Մարզի շրջանային խորհրդի պատգամավորների համագումարը հայտարարել է միակողմանիորեն Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս գալու և մարզը «Արցախի Հայկական Ինքնավար Մարզ» վերանվանելու մասին, սակայն Ադրբեջանական ԽՍՀ-ի գերագույն խորհուրդը որոշումը համարել է ոչ օրինական և չեղարկել է այն:

1992– Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ժամանակ հայկական զինված ուժերը հետ են գրավել Ջանյաթաղ, Գյուլաթաղ, Մեհմանա և Կուսապատ գյուղերը:

2000-վախճանվել է հայազգի խորհրդային և ռուսական օպերատոր-մուլտիպլիկատոր Միքայել Դուրյանը:

2005-մեկնարկել է «Ոսկե ծիրան» երկրորդ միջազգային կինոփառատոնը:

2009- Ազգային հիպոթեկային ընկերությունը Հայբիզնեսբանկի հետ կնքել է առաջին վարկային վերաֆինանսավորման պայմանագիրը: 

2013-ընդդիմության Ազատության հրապարակում անցկացրած հանրահավաքից հետո կազմակերպիչներն ու մասնակիցները շարժվել են դեպի Փակ շուկա և հերթական անգամ իրենց դժգոհության ու ափսոսանքի խոսքն արտահայտել շուկայի ապօրինի վերակառուցման կապակցությամբ:

2015-Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:

2019- Երևանի ՋԷԿ-ի հարևանությամբ մեկնարկել է նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի շինարարությունը: Այդ կայանը փոխարինելու է Հրազդանի ՋԷԿ-ին, որն արդեն հին էր և ՕԳԳ-ն ցածր:

2020-սկսվել է Տավուշի մարզի հուլիսյան բախումը. Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները փորձել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավել՝ կիրառելով հրետանային կրակ:

2021- Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 100 – ծնվել է Հին Հռոմի ականավոր քաղաքական գործիչ Հուլիոս Կեսարը:

1468 –ծնվել է իսպանացի բանաստեղծ, կոմպոզիտոր, Վերածննդի իսպանական ողբերգությունների հիմնադիր Խուան դել Էնսինը (իսկական ազգանունը Ֆերմոսելյե):

1536– վախճանվել է հոլանդացի ականավոր հումանիստ գրող Էրազմ Ռոտերդամցին:

1700-մահապատժի է ենթարկվել հանրահայտ անգլիացի ծովահեն Ջեյմս Կելլին:

1712 –վախճանվել է Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի նախկին լորդ-պրոտեկտոր, Օլիվեր Կրոմվելի որդի Ռիչարդ Կրոմվելը:

1804-վախճանվել է ԱՄՆ-ի առաջին ֆինանսների նախարար, ԱՄՆ-ի Ազգային բանկի ստեղծող Ալեքսանդր Համիլտոնը:

1806– Նապոլեոն Բոնապարտը ստեղծել է Հռենոսյան միությունը:

1813- ծնվել է ֆրանսիացի ֆիզիոլոգ, էնդոկրինոլոգիայի հիմնադիր Կլոդ Բերնարը:

1814-վախճանվել է անգլիացի գեներալ, Քվեբեկի նվաճող, Հյուսիսամերիկյան գաղութների դեմ կռվող անգլիական զորքերի հրամանատար Ուիլյամ Հոուն:

1862 – սահմանվել է ԱՄՆ-ի բարձրագույն պարգևը՝ Փառքի շքանշանը:

1884– ծնվել է իտալացի հանրահայտ գեղանկարիչ և քանդակագործ, էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Մոդիլիանին:

1917-Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում պատմության մեջ առաջին անգամ օգտագործվել է մարտական թունավոր գազ իպրիտը:

1928-խորհրդային «Կրասին» սառցահատը Շպիցբերգենի մոտ գտնվող արկտիկական ջրերում փրկել է «Իտալիա» դիրիժաբլի անձնակազմին:

1943 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կուրսկի աղեղի ճակատամարտի ժամանակ Պրոխորովկա երկաթուղային կայարանի մոտ սկսվել է մարդկության պատմության ընթացում կայացած ամենախոշոր տանկային ճակատամարտը:

1946 –ծնվել է երգչուհի, ՌՍՖՍՀ-ի ժողովրդական արտիստուհի Վալենտինա Տոլկունովան:

1962 –լոնդոնյան ակումբներից մեկում իր առաջին համերգն է տվել «Rolling Stones» խումբը:

1970 –նորվեգացի ճանապարհորդ-հետազոտող Տուր Հեյերդալի արշավախումբը պապիրուսե նավով 57 օրյա նավարկությունից հետո հասել է Բարբադոսի ափերին:

2006- «Հզբոլլահ» խմբավորման գրոհայինների զինված գործողության արդյունքում սկսվել է Երկրորդ իսրաելա-լիբանանյան պատերազմը:

2011– Նեպտուն մոլորակը կատարել է մեկ պտույտ Արեգակի շուրջը, այսինքն լրացել է նրա հայտնաբերումից հետո (1846 թվականի սեպտեմբերի 23) նեպտունյան առաջին տարին:

2020 —վախճանվել է կինոյի և թատրոնի արտիստուհի, հեռուստահաղորդավարուհի և մոդել ամերիկուհի Քելլի Պրեստոնը:

2021 —Եվրոպայում տեղի է ունեցել ուժեղ ջրհեղեղ, որի արդյունքում զոհվել է 190 մարդ, որից միայն 150-ը Գերմանիայում:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՇիրակի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը. կա տուժած Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Սանկտ Պետերբուրգում փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին «Յուվենտուս»-ը ու «Քրիսթալ Փելաս»-ը հաղթանակներով սկսեցին ԵԼ մրցաշարը. այլ արդյունքներ Ծառուկյան-Ռուֆի մենամարտին ընդառաջ կայացել է հայացքների մենամարտը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում Պակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգումԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Իրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Կանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Ռուսաստանում սկսվել են Պետդումայի ընտրությունները. դրանք կտևեն երեք օր Գազ չի լինի մինչեւ 18:00-ն Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պաստիս օղիԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյան «Աշխարհաքաղաքական անհեթեթություն. Արդյո՞ք Երևանը որոշել է ռուսական 102-րդ ռազմակայանը վերածել եկամտի աղբյուրի»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱբովյանում 2 տղամարդիկ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին «Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին»Ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 18Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում «Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք» Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում է
Ամենադիտված