Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ծանոթ ու միարժամանակ անհայտ …Բեռլինյան ոսկե գլխարկ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բեռլինի Նախապատմության և վաղ պատմության թանգարանի բոլոր ցուցանմուշներից այդ հնագույն արտեֆակտը՝ Բեռլինյան ոսկե գլխարկ, թերևս ամենաառեղծվածայինն է: Ամբողջովին անհասկանալի է, թե որտե՞ղ է այն հայտնաբերվել, այդ առարկայի ճշգրիտ նպատակը լիովին պարզված չէ, և այդ հարցով կան միայն մի քանի հիմնական վարկածներ, իսկ թանգարանում դրա հայտնվելու հանգամանքները պատված են առեղծվածով։ 

Բեռլինյան ոսկյա գլխարկը բրոնզի դարի նեկրոպոլիսների՝ գերեզմանների, մշակույթի արտեֆակտ է, այն պատրաստված է բարակ թիթեղյա ոսկուց, ավելի ճիշտ 87,7% ոսկու պարունակությամբ համաձուլվածքից, իսկ մնացած տարրերը արծաթ և քիչ քանակի պղնձի և ցինկի խառնուրդներ են: Ամենայն հավանականությամբ, դա եզրային ձևավորմամբ գլխարկ է, որը կազմված է եղել օրգանական նյութերից և պաշտպանել է իր արտաքին տեսքը ոսկե հենքի օգնությամբ, որն էլ հասել է մինչև մեր օրերը։ Գլխարկի բարձրությունը 745 մմ է: Այդ գլխարկը ներկայումս հայտնի չորս կոնաձև բրոնզ-ոսկյա գլխարկների լավագույն պահպանված օրինակն է, որոնք հայտնաբերվել են 19-րդ և 20-րդ դարերում հարավային Գերմանիայում (Բուրգտանի և Շիֆերշտադի գլխարկներ) և Ֆրանսիայում (Ավանտոնի գլխարկ) և որոնք գտնվում են քիչ թե շատ բավարար վիճակում։ 

Ներկայումս ենթադրվում է, որ նման ոսկե գլխարկները ծառայել են  կրոնական և պաշտամունքային նպատակների համար և օգտագործվել են Արևի պաշտամունքի քահանաների կողմից, որը լայնորեն է տարածված եղել Եվրոպայում ուշ բրոնզի դարում: Այդ տեսակետը հիմնավորվում է Սքանեի ​​(Հարավային Շվեդիա) տարածքում գտնվող Չիվիկ դամբարանում գտնվող քարե սկավառակի վրա հայտնաբերված կոնաձև առարկայի պատկերի համանմանությամբ, որը միանշանակորեն կրոնական և պաշտամունքային համատեքստ ունի: Բեռլինյան գլխարկի զարդանախշի մասնակի վերծանումից և Շիֆերշտադում հայտնաբերված նմանատիպ կոնաձև գլխարկի հետ համադրելուց հետո, այդ իրերին պաշտամունքային գործառույթներից բացի վերագրվել է նաև օրացույցի հետ կապված տարբեր գործառույթներ։ Սակայն հայտնի չէ, արդյո՞ք դրանք օգտագործվել են հատուկ որպես օրացույց, թե ուղղակի օգտագործվել են միայն հիմնական աստղագիտական ​​գործառույթների համար։

1996 թվականին է հայտնվել Բեռլինյան ոսկե գլխարկը Բեռլինի Նախապատմության և վաղ պատմության թանգարանում առանց ծագման որևէ բացատրության, ինչը, ըստ երևույթին, անօրինական հնագիտական ​​պեղումների արդյունք էր և ձեռք էր բերվել արվեստի գործերի սև շուկայում հայտնվելուց հետո: Հիմնվելով այդ գլխարկի զարդանախշերի այլ արտեֆակտների հետ համեմատության վրա, որոնց թվագրումը կարելի է ավելի ճշգրիտ որոշել, Բեռլինյան ոսկե գլխարկի ստեղծման ամենահավանական ժամանակը համարվում է բրոնզի դարի վերջին շրջանը, մոտ մ.թ.ա. 1000-ից 800–ական թվականները: Իսկ հայտնաբերման սկզբնական վայրը ամենայն հավանականությամբ հարավային Գերմանիան կամ Շվեյցարիան է։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ձախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը ԵվրոպայինՀրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում, տեղում աշխատում են հրշեջներըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասինՍպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղումԹեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը»Դանիան ԵՄ-ին առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըԻՀՊԿ գլխավոր հրամանատարը այցելել է կորպուսի նոր ստորգետնյա հրթիռային քաղաքը13-ամյա աղջիկ էր կյանքից հեռացել, էներգետիներ էր խմել. ի՞նչ է հայտնիՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Դմիտրիև․ Պուտինն ու Թրամփը պաշտպանում են ավանդական քաղաքակրթական արժեքներըԻրանը ներկայացրել է ստորգետնյա «հրթիռային քաղաք»Չինաստանի հյուսիսարևմտյան մասում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՆոյեմբերի 21-ը հեռուստատեսության համաշխարհային օրն էԻրանը ԱՄՆ-ի հետ հակամարտության շրջանակներում բարձրացնում է լարվածության սանդղակը՝ պատրաստվելով մեկ տասնյակից ավել խոշոր նավթատար նավերով ճեղքելու ԱՄՆ-ի շրջափակումը․ ՈսկանյանՀորմուզի նեղուցում տանկերը բախվել է ականիԴեպքի օրը տուն պետք է գար, մի օր առաջ զանգել էր մորը. Գավառում սգում են զինվորի մահըԵղվարդ քաղաքի Անդրանիկի 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվելՏատյանա Կիմը լքել է Wildberries-ի գլխավոր տնօրենի պաշտոնըՇվեյցարիայում հանրաքվե կանցկացվի «Ռազմական նյութերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալՄինչև նոյեմբերի 20-ը ժամը 24։00-ն ներկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն․ ՀՖՖԱնկեղծ ասած՝ մեր վիճակը շատ լավ չէ․ Իրանի նախագահԱդրբեջանի Կովկասի մուսուլմանների վարչությունը մեղադրել է Երևանին սադրանքի մեջՎաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը․ վարչապետԻնդոնեզիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԻրանը լիովին պատրաստ է պшտերազմի, և եթե ԱՄՆ-ն չընդունի Թեհրանի կողմից ավելի վաղ ձևակերպված կարգավորման պայմանները. իրանցի պաշտոնյաՍպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանովԻրաքում գազատարի պայթյnւնի հետևանքով 4 մարդ է զnhվելԱՄՆ-ը պետք է փոխի իր դիրքորոշումը և հստակ մտադրություն հայտնի Իրանի հետ խաղաղության գործարք կնքելու վերաբերյալ․ ԱրաղչիՀայաստանը ցանկանում է նստել երկու աթոռի վրա«Բավարիան» մի քանի ամսով զրկվեց առաջատարից. ակումբը հայտարարություն է տարածելԲրազիլիայի հարավում փոթորկի հետևանքով զnhվել է 3 մարդ, վիրավnրվել՝ շուրջ 60 բնակիչՄեդիայից կարծիք. Ինչո՞ւ Թուրքիան չի բացի իր սահմանը Հայաստանի հետԶելենսկին վերջին շրջանում ԵՄ երկրների հետ սկսել է խոսել այնպես, կարծես դրանք իր սեփական վասալներն են. ԶախարովաԻրանի ԶՈւ-ն խnցել է ամերիկյան թվով 58-րդ MQ-9 ԱԹՍ-ն«Գյումրին մեր քաղաքն է». Նոր սկանդալ է հասունանում Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայի շուրջԱշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ»Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումԵս ձեռքերս լվանում եմ. Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետոՌԴ զինուժը ոչնչացրել է ուկրաինական 275 անօդաչու թռչող սարքԳերմանիայում շուրջ 87,000 մարդ է մասնակցել երիտասարդական բողոքի ցույցերինԱռասպելացված հին պատմությունների ու գաղափարախոսությունների տարասեռ համադրությունը. «Փաստ»Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները․ Տիգրան ԱբրահամյանՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լիտվայի հետ. պատմության այս օրը (Նոյեմբերի 21)Ժամանակի ընթացքում Հայաստանը դուրս կգա և՛ ԵԱՏՄ-ից, և՛ ՀԱՊԿ-ից. ի՞նչ հետևանքների է պետք սպասել. «Փաստ»«Նարեկիցս հետո հանուն մեր աղջիկների ապրեցինք». կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Ջրականում. «Փաստ»Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»Արաղչին հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ հարստացված ուրան արտահանել երկրիցՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 21-ին
Ամենադիտված