Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 10 հուլիս). սկսվել է Մուշ քաղաքի և նրա շրջակայքի բնակչության զանգվածային կոտորածը թուրքերի կողմից

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Բահամյան Կղզիներ՝ Անկախության օր, Մավրիտանիա՝ Բանակի օր, Մոնղոլիա՝ Պետական դրոշի օր, Ռուսաստան՝ Ռազմական փառքի օր, Ճապոնիա ՝ Նատտոի օր (ազգային ուտեստ):

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1870- ծնվել է բանասեր, ազգագրագետ Վարդան Հացունին:

1877-ավարտվել է ռուսական զորքի կողմից իրականացրած Բայազետ ամրոցի հերոսական պաշտպանությունը:

1915– սկսվել է Մուշ քաղաքի և նրա շրջակայքի բնակչության զանգվածային կոտորածը թուրքերի կողմից:

1937- ծնվել է դերասանուհի Գալյա Նովենցը:

1953- ծնվել է սփյուռքահայ երգիչ Փոլ Բաղդադլյանը: 

1967– ծնվել է ազատամարտիկ, հասարակական և քաղաքական գործիչ Ժիրայր Սեֆիլյանը։

1996– վախճանվել է հասարակական գործիչ, արդյունաբերող, բարերար, Հայաստանի ազգային հերոս Ալեք Մանուկյանը:

2003- նորակազմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) առաջին նիստում հանձնաժողովի նախագահ է ընտրվել Գարեգին Ազարյանը: 

2006- «Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկում է «Ոսկե ծիրան» միջազգային 3-րդ կինոփառատոնը: 

2009– Իտալիայի Ակվիլա քաղաքում հրապարակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ղարաբաղյան հարցի կարգավորման Մադրիդյան սկզբունքների մի մասը:

2010- «Ժառանգություն» կուսակցությունում կայացած արտահերթ համագումարում գրեթե ամբողջությամբ փոխվել է կուսակցության վարչության կազմը: Նոր` 11-հոգանոց վարչության կազմում է եղել նաև Րաֆֆի Հովհաննիսյանը:

2012– թողարկվել է ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանգյանի երրորդ պաշտոնական ալբոմը` Harakiri-ն:

2016- Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը:

2018- Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի բնակիչները փակել են Երևան - Եղվարդ մայրուղին՝ պահանջելով կասեցնել «ԱրմՕյլ» ընկերության կողմից կառուցվող նավթավերամշակման գործարանը:

2019- Հայաստանը որոշ ժամանակով հայտնվել է էներգետիկ կոլապսի մեջ հոսանքի հաճախականության տատանումներ են եղել Երևանում և մի շարք այլ բնակավայրերում։ Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, ապա Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողներ։ Երևանում լուսացույցները չեն աշխատել, խցանումներ են եղել գրեթե բոլոր խաչմերուկներում, Մետրոպոլիտենում հոսանքն անջատվել է, երկու գնացքներ մնացել են թունելներում, ուղևորներին տարհանել են։

2020-վախճանվել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, որը հսկայական ներդրում է ունեցել Հայաստանում IT ոլորտի զարգացման, պատանիների շրջանում ինժեներական կրթություն կազմակերպելու գործում:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1499-Վասկո դը Գամմայի արշավախմբի նավապետ Նիկոլաու Կուելի «Բերրիու» նավը երկու տարի նավարկելուց հետո վերադարձել է Լիսաբոն՝ կատարելով աշխարհում առաջին շուրջերկրյա նավարկությունը: 

1547-Ֆրանսիայում կայացել է պաշտոնապես թույլատրած վերջին դուելը:

1561-վախճանվել է Օսմանյան կայսրության մեծ վեզիր Ռուստամ փաշան: 

1584- վախճանվել է Նասաուի կոմս, Օրանի արքայազն  Վիլհելմ Լռակյացը: 

1765-ծնվել է ռուս զորահրամանատար, գեներալ, կոմս և Հայրենական պատերազմի հերոս Բագրատիոնը:

1836– վախճանվել է ֆրանսիացի ֆիզիկոս և մաթեմատիկոս, էլեկտրադինամիկայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Անդրե Մարի Ամպերը, որի  պատվին է կոչվել էլեկտրական հոսանքի ուժի միավորը:

1856– ծնվել է սերբ ճարտարագետ, ֆիզիկոս, գյուտարար Նիկոլա Տեսլան:

1873-ծնվել է ռուս հեղափոխական, պատմաբան, էթնոգրաֆ, խորհրդային պետական և կուսակցական գործիչ Վլադիմիր Բոնչ-Բրունևիչը: 

1878– Անգլիայում առաջին անգամ ֆուտբոլային մրցավարը սուլիչ է օգտագործել, մինչ այդ հարկ եղած դեպքում նա պարզապես բղավում էր:

1890– Վայոմինգը դարձել է ԱՄՆ-ի 44-րդ նահանգը:

1908 –հոլլանդացի ֆիզիկոս Հեյկ Կամերլինգ-Օննեսը առաջին անգամ ստացել է հեղուկ հելիում:

1925-սկսվել է դատը իր դասերին Դարվինի ուսմունքը արտահայտող ուսուցիչ Ջոն Սկոուպսոնի դեմ: Այդ դատավարությունը պատմության մեջ է մտել  «Կապկային դատավարություն» անվանմամբ:

1941- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Սմոլենսկի ճակատամարտը:

1943– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կուրսկի ճակատամարտի ամենաթեժ մարտերի պահին Սիցիլիա կղզում ափ է իջեցվել անգլո-ամերիկյան մեծաքանակ դեսանտ:

1949-Տաջիկստանում երկրաշարժի արդյունքում առաջացած հողի սողքը ոչնչացրել է Հաիտ քաղաքը, որի բոլոր բնակիչները զոհվել են: 

1957- ծնվել է թատրոնի և կինոյի արտիստ «Գորոդոկ» երգիծական հաղորդման հաղորդավար Յուրի Ստոյանովը:

1958 –լոնդոնյան Մայֆեր շրջանի կայանատեղիներում տեղադրվել են առաջին հաշվիչները:

2000 - Նիգերիայում խողովակաշարից արտահոսած բենզին հավաքելու ժամանակ առաջացած հրդեհից վառվել և զոհվել են շուրջ 250 գյուղացի:

2006 –վախճանվել է չեչեն ահաբեկիչ-իսլամիստների առաջնորդ Շամիլ Բասաևը: 

Կ. Խաչիկյան

Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՇիրակի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը. կա տուժած Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Սանկտ Պետերբուրգում փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին «Յուվենտուս»-ը ու «Քրիսթալ Փելաս»-ը հաղթանակներով սկսեցին ԵԼ մրցաշարը. այլ արդյունքներ Ծառուկյան-Ռուֆի մենամարտին ընդառաջ կայացել է հայացքների մենամարտը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում Պակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգումԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Իրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Կանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Ռուսաստանում սկսվել են Պետդումայի ընտրությունները. դրանք կտևեն երեք օր Գազ չի լինի մինչեւ 18:00-ն Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պաստիս օղիԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյան «Աշխարհաքաղաքական անհեթեթություն. Արդյո՞ք Երևանը որոշել է ռուսական 102-րդ ռազմակայանը վերածել եկամտի աղբյուրի»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱբովյանում 2 տղամարդիկ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին «Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին»Ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 18Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում «Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք» Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում է
Ամենադիտված