Դե Լիգտն ընդունել է «Բավարիայի» առաջարկը
ՍՊՈՐՏԹուրինի «Յուվենտուսի» եւ Նիդեռլանդների հավաքականի 22-ամյա կենտրոնական պաշտպան Մատեյս Դե Լիգտն ընդունել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» առաջարկը եւ չի ցանկանում տեղափոխվել այլ ակումբ, հաղորդում է Sky Sport-ը։ Դե Լիգտին ձեռք բերելու ցանկություն ունեն նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»։
«Բավարիան» այժմ բանակցում է «Յուվենտուսի» հետ տրանսֆերի գնի շուրջ։ Իտալական ակումբը պահանջում է առնվազն 80 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Դե Լիգտը «Յուվենտուսի» հետ մասնակցել է 42 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը թուրինյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։