Ուկրաինայում ռազմական գործողության ընթացքում ռուս զինծառայողների կյանքի պահպանումը ՌԴ առաջնահերթություններից է. Շոյգու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայում ռազմական գործողության անցկացման ժամանակ Ռուսաստանի հիմնական առաջնահերթությունները ռուս զինծառայողների կյանքի և առողջության պահպանումն են, ինչպես նաև խաղաղ բնակչության անվտանգությանը սպառնացող վտանգի բացառումը։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Նախարարն ընդգծել է, որ պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, «մինչև Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրները լիովին կատարվան լինեն»։