Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեխաները քաջ գիտակցում են, որ իրենց հայրը անարդարության և օրենքի խախտման զոհ է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը շուրջ երկու ամիս կալանքի տակ է: Բոլորը խոսում են միայն գործի իրավական կողմի մասին, բայց մոռանում են, որ այստեղ կա նաև բարոյական կողմ։ Շուրջ երկու ամիս, բնականաբար, ընտանիքն ու երեխաները զրկված են հորից։

Չալաբյանի կնոջ՝ Անահիտ Ադամյանի խոսքով՝ հիմա իրենց ընտանիքի համար շատ ծանր ժամանակաշրջան է.

«Բոլորս այս երկու ամսվա ընթացքում շատ ենք կարոտում Ավետիքին, մեծ հույս ունենք իրեն շուտով տեսնելու։ Երեխաներն էլ քաջ գիտակցում են, որ իրենց հայրը անարդարության և օրենքի խախտման զոհ է և այս պահի դրությամբ իրենք էլ սկսել են քաղաքականությամբ հետաքրքրվել, որ հասկանան անցուդարձից, թե ինչ է տեղի ունենում։

Մյուս կողմից, իհարկե այս անարդարությունը միայն մեզ չի վերաբերում, մեծ թվով այլ ընտանիքներ անարդարության զոհ են դառնում. մյուս քաղբանտարկյալների ընտանիքները, զոհված զինծառայողների ընտանիքները, որոնք արդարություն են պահանջում և հետաքննություն են ուզում, այն ընտանիքները որտեղ զավակը կամ ամուսինը ռազմագերի է, և նրանք չեն կարողանում պատասխան ստանալ, թե երբ են վերջապես տեսնելու իրենց ընտանիքի անդամներին։ Այնպես որ, մենք քաջ գիտակցում ենք, որ մեծ խմբի մեջ ենք և բոլորս էլ աջակցություն ենք ստանում մեր ծանոթներից և ընկերներից»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Ադամյանը։

Մեր հարցին՝ ինչի՞ց են վախենում իշխանությունները, որոնք են Ավետիք Չալաբյանին փակի տակ պահելու շարժառիթները, հասարակական գործչի կինը պատասխանեց.

«Ինձ թվում է՝ ուղղակի այս իշխանությունը չի հանդուրժում կոմպետենտ մարդկանց, հայրենասեր մարդկանց։ Դա փաստ է, և տեսնում ենք որ մարդ, որը հայրենասեր է և Հայաստանի համար գործ է անում, կարողանում է հստակ բացատրել և՛ նպատակները, և՛ ճանապարհը, և՛ գործիքակազմը:

Դրանք երևի այս իշխանության համար վախենալու մարդիկ են, ինձ թվում է՝ ամենամեծ խնդիրը բոլոր գործոնների համադրությունն է, կոմպետենտությունը, հայրենասիրությունը և նպատակասլացությունը»։

Մարիամ Նալբանդյան

Ողբերգական վթար․ մահացածը ՊՆ ծառայող էր՝ 19 տարեկանՎթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներումԾանոթ ու միաժամանակ անհայտ … Արաբական թվեր «Ու՞ր անհետացավ peace deal–ը. Ադրբեջանն ու Հայաստանը ԱՄՆ հետախուզական զեկույցում»«Փրկել ոչ շարքային Փաշինյանին. Անկոտրում Կայան «ԵՄ նախընտրական դեսանտային ուժ» կուղարկի Հայաստան» ՀԽՍՀ խորհուրդների 9-րդ արտակարգ համագումարում ընդունվել է ՀԽՍՀ նոր սահմանադրությունը․ պատմության այս օրը (23 մարտ)Տնտեսական վերածննդի ուղին․ արտադրությունից մինչև բարձր աշխատավարձ Գազ չի լինիԱնհավասար խաղի կանոններ. իշխանությունը՝ մրցակիցներից վախեցած Ձյուն կտեղաԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել Իրանի հրթիռային հարվածի հետևանքով Երուսաղեմում պայթյուններ են որոտացել 2–րդ դասարանցի երեխան «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿԱՄՆ-ը հայտարարել է Իրանում ավելի քան 8,000 ռшզմական թիրախի խnցման մասին ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում բալիuտիկ hրթիռների արտադրությանը hարվածելու մասինԻրաքից Հայաստան է վերադարձել ՀՀ 9 քաղաքացի՝ Մերձավոր Արևելքում լարվածության մեկնարկից ի վերԽոշոր ավտովթար-hրդեհ՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն ու «BMW»-նԿուրտուան աշխարհի լավագույն դարպասապահն է․ Դավիդ Ռայա Պատերազմ Մերձավոր Արևելքում. Zegna-ն կշռադատում է շքեղության շուկայի անորոշությունըԹուրքիայի Օրդու քաղաքի սևծովյան ափամերձ գոտում հայտնաբերվել է ամերիկյան արտադրության AEGIR անօդաչու ծովային սուզանավԱշխարհը վերադառնում է մի փուլի, երբ չկար միջազգային իրավունք. Լավրով Հորոսկոպ. յուրաքանչյուր նշանի կանացի գերուժը Հնդկաստանը դատապարտnւմ է տարածաշրջանի կրիտիկական ենթակառուցվածքների վրա hարձակումները․ Հնդկաստանի վարչապետԱվտովթար Հրազդան քաղաքում․ 3 վիրավորներից 2-ը երեխաներ են Ստամբուլում երկու բնակելի շենք է փլուզվել Ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Փաշինյանի կողմից օգտագործված «փախածներ» ձևակերպումը բացահայտում է ոչ միայն քաղաքական ցինիզմ, այլև իրականության միտումնավոր աղավաղում․ Սուրենյանց Շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ Հայաստանում երեխաների նկատմամբ բռնnւթյան դեպքերը տարբեր միջավայրերում բազմաթիվ են. ՄԻՊ Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի «Գազպրոմ Արմենիա»-ն զգուշացնում է. գազ չի լինի՝ տասնյակ հասցեներում Ապրիլ-մայիս ամիսների հանրային մթնոլորտն է որոշելու Հայաստանի երկար տարիների հեռանկարը. Վահե Հովհաննիսյան Տարադրամի փոխարժեքները մարտի 22-ին Կրասնոդարը ջախջախեց Պարի ՆՆ-ին, Սպերցյանը՝ գոլային փոխանցումների հեղինակ Ալիևը հայտարարել է Եվրոպա էներգիայի արտահանումը ընդլայնելու ծրագրերի մասինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ռուսաստանին դուրս են մղում Հայաստանից Փաշինյանի ձեռքերովԵրվանդ Բոզոյան. Հայերը ցանկանում են փոխել Երևանի ներկայիս կառավարությունը«Ծիրանային» հեղափոխությունը հասել է ավարտին. Ռուսական ռազմաբազան դուրս է մղվում ՇիրակիցԻ՞նչ եղանակ սպասել մարտի 22-ից 26-ին Սկսվել են Շուշիի հայկական ջարդերը․ պատմության այս օրը (22 մարտ)Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ Սա ոչ այնքան ՀԱԵ-ի դեմ իրականացվող հերթական կրակnցն է, որքան անարգանք՝ հարևան Վրաստանի նկատմամբ․ Աբրահամյանը՝ Գարեգին Բ-ի՝ Վրաստան այցի արգելքի մասին «Ճշմարիտ խոստում 4» գործողության 71-րդ ալիքի ընթացքում ԻՀՊԿ-ն ծանր հրթիռներ է արձակել Իսրայելի վրաՌուսաստանն Իրանի կողքին է. Պուտինը շնորհավորել է Իրանի առաջնորդներին Կուբան անամոթություն է համարել վառելիքի մատակարարման վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան խնդրանքը․ The Washington PostԱմենամատչելի Bugatti-ն՝ 23,599 դոլար արժողությամբ հեծանիվը․ հասանելի շքեղություն՝ լեգենդար հիպերմեքենաների վարպետիցՆախատեսվում է չորս տարում լուծել ՀՀ ՊՆ հերթացուցակում գրանցված զինծառայողների բնակապահովման խնդիրը. Փաշինյան
Ամենադիտված