Էրդողանը կայցելի Իրան՝ քննարկելու տարածաշրջանային հարցեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայտնի է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Իրան այցի ամսաթիվը, հայտնում է Ahaber-ը։
Այցը տեղի կունենա հուլիսի 19-ին։ Նա կհանդիպի Իրանի նախագահ Սեյիդ Իբրահիմ Ռաիսիի և այլ պաշտոնյաների հետ։
Նախատեսվում է, որ հանդիպումներում կքննարկվեն տարածաշրջանային հարցեր։